Կիրակի, 22.12.2024, 16:48

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 27 » ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
19:08
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ապրիլի 9-ից 18-ը ««Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրի մշակում» նախագծի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվել էր Արեւմտյան Անգլիայի համալսարանում: Այցի հիմնական նպատակն էր համագործակից բուհերի ներկայացուցիչների հետ ծրագրի վերջնական կառուցվածքը եւ բովանդակությունը քննարկելը:

ԵՊՀ պատվիրակության կազմում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ծրագրի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ալեքսանդր Եսայանը եւ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը:

«Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը մշակվել է Եվրամիության «Տեմպուս» ծրագրի շրջանակում` Հայաստանի, Վրաստանի եւ եվրոպական առաջատար մի շարք համալսարանների ու կառույցների (Արեւմտյան Անգլիայի համալսարան (Մեծ Բրիտանիա), Սալոնիկի Արիստոտելի համալսարան (Հունաստան), «P&B» խորհրդատվական կազմակերպություն (Պորտուգալիա), Ալեկանտեի համալսարան (Իսպանիա)) միջեւ համագործակցության արդյունքում: 2010 թ-ի հունվարին մեկնարկած նախագծին, ԵՊՀ-ից բացի, Հայաստանյան բուհերից մասնակցում է նաեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանը (ՀՊԱՀ):

Ծրագիրը կմեկնարկի 2011-2012 ուստարվանից: Այն կազմված է հիմնական` պարտադիր, եւ կամընտրական մոդուլներից եւ պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ հետեւյալ չորս ուղղություններով` «Առողջապահական կենսատեխնոլոգիա», «Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա», «Բնապահպանական կենսատեխնոլոգիա» եւ «Սննդի կենսատեխնոլոգիա»:

Այցի ժամանակ քննարկվել են ծրագրի տարբեր փուլերի իրականացման ընթացակարգերը, ներկայացվել են ԵՊՀ-ի եւ ՀՊԱՀ-ի` ծրագրի շրջանակում ստեղծված վեբ կայքերը: Անգլիայի Հարթփուրի քոլեջում քննարկվել են մասնագիտական պրակտիկայի անցկացման եւ Հայաստանի ու Վրաստանի համալսարանների միջեւ կրկնակի աստիճանաշնորհման ծրագրի մշակման հնարավորությունները:

| Դիտում: 1387 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.