Կիրակի, 22.12.2024, 17:09

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 31 » ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
19:29
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Տարվա այս ժամանակահատվածը յուրաքանչյուր համալսարանականի համար առավել պատասխանատու է, քանի որ ավարտվում է ուսումնական եւս մեկ տարի, բայց չէ՞ որ վերջապես սկսվում է այդքան սպասված ամառային արձակուրդը: Դե իսկ հանգիստն առավել հաճելի է լինում, երբ կիսամյակն ավարտում ես բարձր գնահատականներով, իսկ եթե այդ ամենին էլ գումարվում են ֆակուլտետի տարվա լավագույն ուսանողի կոչումն ու այդ կապակցությամբ ստացած ԵՊՀ բրոնզե հուշամեդա՞լը…

Այս տարի արդեն 11-րդ անգամ ընտրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները: Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն` մրցույթն անցկացվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով: «ԵՊՀ լավագույն ուսանող»-ի երեք հավակնորդները առաջադրվում են ֆակուլտետների կողմից: Նրանք պետք է ունենան գերազանց առաջադիմություն, ներգրավված լինեն գիտական աշխատանքներում եւ մասնակցեն ներհամալսարանական ուսանողական կյանքին: Առաջադրված թեկնածուներից մրցութային հանձնաժողովն ընտրում է մեկին:

Հանձնաժողովի նախագահն էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Հանձնաժողովում ներգրավված էին ԵՊՀ այլ ստորաբաժանումների եւ ուսանողական կառույցների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ օրհներգով, այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: «Այսօրվա «Լավագույն ուսանող»-ի կոչումը ծնողի, ուսանողի եւ դասախոսի համատեղ աշխատանքի պսակն է: «ԵՊՀ լավագույն ուսանող» բարձր կոչումը ուսանողի բուհական ողջ գործունեության հանրագումարն է, եւ շատ քչերին է պատիվ ընձեռվում նվաճելու այն»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Ահա այդ քչերի անունները հայտնի դարձան միջոցառման ընթացքում, որին իրենց կատարումներով առանձնահատուկ տոնական տրամադրություն էին հաղորդում ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, կամերային նվագախումբը, երգչախումբը, տղաների եւ աղջիկների պարային համույթները, անհատ կատարող համալսարանականներ տարբեր ֆակուլտետներից:

«ԵՊՀ լավագույն ուսանող-2011» կոչմանն արժանացան`

Ռուս բանասիրության ֆակուլտետ - Քնարիկ Մանուկյան,
Սոցիոլոգիայի ֆակուլտետ - Մելինե Ասլանյան,
Տնտեսագիտության ֆակուլտետ - Անահիտ Քեճեճյան,
Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ - Նարե Գրիգորյան,
Քիմիայի ֆակուլտետ - Անի Հակոբյան,
Ֆիզիկայի ֆակուլտետ - Արաքս Մարտիրոսյան,
Իրավագիտության ֆակուլտետ - Գոհար Հակոբյան,
Կենսաբանության ֆակուլտետ - Ռուբինա Ասատրյան,
Հայ բանասիրության ֆակուլտետ - Զարուհի Ենգիբարյան,
Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ - Գեղամ Շախբազյան,
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Արամայիս Գրիգորյան,
Պատմության ֆակուլտետ - Միքայել Մալխասյան,
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - Վահագն Մխիթարյան,
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ - Անի Գասպարյան,
Աստվածաբանության ֆակուլտետ - Հայկանուշ Շեկոյան,
Արեւելագիտության ֆակուլտետ - Դիանա Հովհաննիսյան,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - Ռուզան Գիշյան,
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - Արմեն Մնացականյան:

Միջոցառման պատասխանատուներն էին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը եւ մշակույթի կենտրոնը: Այն եզրափակվեց պարային համարով եւ ողջ դահլիճի կողմից «Գետաշեն»-ի կատարմամբ:

| Դիտում: 1008 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.