Ուրբաթ, 29.03.2024, 05:48

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 20 » Մեր քարանձավների էկոհամակարգերը վտանգված են, պնդում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան
19:51
Մեր քարանձավների էկոհամակարգերը վտանգված են, պնդում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` պահանջելով փրկել Մագելի, Մոզրովի եւ Արջերի քարանձավների յուրահատուկ բնական էկոհամակարգերը: Նամակում մասնավորապես ասված է. «Վերջերս ակտիվացել են դեպի Հայաստանի տարբեր քարանձավներ տուրեր կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները, նաև բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում դեպի քարանձավներ զբոսաշրջությունը խթանելու նպատակով:
 Այցելությունները կարող են վտանգել այդ քարանձավներում բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը: Մեզ մասնավորապես անհանգստացնում է Վայոց Ձորում գտնվող Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավների ճակատագիրը: Այս քարանձավներում իրենց ապաստանն են գտել ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում: Վերոհիշյալ քարանձավներն արագորեն վեր են ածվում զբոսաշրջության կենտրոնների: Մագելի քարանձավի մուտքը փակվել է 2007թ-ին, սակայն զբոսաշրջիկների այցերը շարունակվում են: Մուտք գործելով քարանձավ` զբոսաշրջիկն արթնացնում է ձմռան քուն մտած չղջիկներին, որոնք սկսում են այս ու այն կողմ թռչել: Կենդանու մոտ կենսական պրոցեսներն արագանում են, և նա փաստորեն սկսում է օգտագործել էներգիայի այն պաշարները, որոնք կուտակել էր ամռան ամիսներին ձմռանը գոյատևելու համար: Քանի որ ձմռանը կեր չկա (մոծակներ, գիշերաթիթեռներ) և էներգիայի պաշարները բավարար չեն ձմեռն անցկացնելու համար, կենդանին կանգնում է ոչնչացման վտանգի առջև:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքում ստացված փաստարկների վրա, ահազանգում է մեր երկրի յուրահատուկ էկոհամակարգերի` Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավները կորցնելու վտանգի մասին և աղետը կանխելու համար առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը.

1. Ճաղավանդակով արգելափակել և կողպել Մոզրովի և Արջերի քարանձավների մուտքը:

2. Չղջիկների բնականոն կենսակերպը չխաթարելու նպատակով գիտնականների, պետական և ոչ պետական սեկտորի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել և ներդնել Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավներ այցելությունների և պահպանման կանոնակարգ, ինչպես նաև քարանձավներ այցելությունների ժամանակացույց»:


| Դիտում: 1003 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.