Կիրակի, 22.12.2024, 17:06

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 5 » Մոտ 3-4 ամսից Թեղուտում կսկսվի հանքի մակաբացման պայթեցումների փուլը
22:04
Մոտ 3-4 ամսից Թեղուտում կսկսվի հանքի մակաբացման պայթեցումների փուլը
Հանքավայրի բացման աշխատանքները կատարվում են 2013թ. 2-րդ կեսին շահագործելու ակնկալիքով»,- Թեղուտում «Հետքին» հայտնեց «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը, ով տեղում վերահսկում է հանքավայրի շահագործման աշխատանքները:

Ըստ նրա՝ հանքավայրի շահագործման նպատակով նախատեսված 357 հա անտառահատումներից այս պահի դրությամբ հատվել է 71 հա անտառ: Եվս 26 հա անտառ հատելու հարցով ընկերությունը գրություններ է ուղարկել ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններին և սպասում է նրանց ներկայացուցիչներին՝ անտառահատման տեղանքը ճշտելու համար: Նախատեսված 26 հա-ից 20 հա անտառահատումներն անհրաժեշտությունից ելնելով պետք է կատարվեն հանքավայրի վերին տարածքում:

«Առնվազն մեկ տարի ժամանակ է հարկավոր հանքը բացելու համար»,- կարծում է Թեղուտ ՓԲԸ վարչության անդամը: Մակաբացված ապարները տեղափոխվում են թափոնային տնտեսություն, որը գտնվում Դուքանաձոր կոչվող հանդամասում:

«Վալլեքսը» «Կատերպիլլար» կորպորացիայից գնել է 18 խմ. կովշով 2 հատ էքսկավատոր, 5,7 խմ կովշով 1 հատ էքսկավատոր: Թեղուտում է 10 հատ 96 տոննա քաշով բեռնատար մեքենա, որից 8-ն արդեն աշխատում է:

Ռուբեն Պապոյանը հայտնեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն դեռևս չի ստացել ՎՏԲ բանկի վարկը: «Հենց այս պահին ՎՏԲ բանկի վարկավորումը պրոցեսի մեջ է, մենք այլ բանկերից տարբեր վարկեր ստացել ենք: Հիմնական վարկը, որ սպասում ենք ՎՏԲ-ից, Աստծո հաջողությունով մի 15 օրվա ընթացում արդեն կլինի»,- հավատացնում էր Ռ. Պապոյանը:

Իսկ մինչ այդ, նրա խոսքերով, «Վալլեքսը» իր ներքին ռեսուրսների և այլ բանկերի վարկավորման միջոցով Թեղուտում արդեն կատարել է 110 մլն դոլարի ներդրումներ:

Սակայն բնապահպանները և քաղաքացիական ակտիվիստները շարունակում են պայքարել Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ:

«Դեռ այդ շարժումները կան, դեռ մարդիկ գալիս են, Թեղուտ գյուղից էլ մարդ կա, որ հարում է այդ շարժմանը: Գալիս է ուրախանում, որ իրենց գյուղում ամենալավ նոր տարին են անում, ուրախանում է, որ 2010թ.-ին Թեղուտում 2 երեխա է դպրոց գնացել, բայց ծնվել է 19 երեխա: Այսինքն՝ գյուղի զարգացման ընթացքը տեսնելով՝ մարդիկ կան, որ իրականում այդ շարժումից կտրվել են: Բայց Թեղուտին դեմ բնապահպանները միշտ հետաքրքրվում են, մենք նրանց կողմից բարձրացված հարցերը, եթե տեղին են, ընթացք ենք տալիս»,- ասաց Ռուբեն Պապոյանը:

Թեղուտի տարածաշրջանում բնապահպանական ի՞նչ իրավիճակ կստեղծվի հանքը բացելուց հետո: Թեղուտի և հարևան համայնքների գյուղացիները դեռևս դա իրատեսորեն չեն կարողանում գնահատել:

Թեղուտի հանքի մակաբացման աշխատանքները կատարում է «Թեղուտ» ՓԲԸ-ի 50-ից ավելի աշխատող: Այս պահին ընկերությունում աշխատում է 720 մարդ: «Աշխատողները գիտեն 1 խմ. երկաթբետոնի կամ բետոնի արժեքը, և ով որքան կատարում է այդ աշխատանքները, այնքան էլ վճարվում է: Մեզ մոտ միջին աշխատավարձը 135 հազար դրամ է»,- ասում է Ռուբեն Պապոյանը:

Չնայած անբարենպաստ եղանակին՝ Ռուբեն Պապոյանը ճանապարհաշինության տեղամասի պետ Համլետ Տիտանյանի ուղեկցությամբ ավտոմեքենա տրամադրեց «Հետքին»՝ հանքի մակաբացման աշխատանքները տեղում դիտելու համար:

Համլետ Տիտանյանը, ով ղեկավարում է հանքի մակաբացման աշխատանքները, ասաց, որ մակաբացման իրենց առաջին հարթակը եղել 1110 նիշը, հանքապարները արդեն հանում են 1080 նիշից: Ամեն 10 մետրը մեկ սկսվում են հարթակները: Մակաբացման տեղամասում աշխատում էր 2 մեծ էքսկավատոր:

«Արդեն 2 օր է, 7 մեծ բեռնատար ծանրաքաշ մեքենաներ են աշխատում հանքում: Մենք մակաբացման ընթացքում դեռ աշխատում ենք թույլ գրունտների վրա, որը հանում ենք էքսկավատորով: Դեռ պայթեցման խնդիր չունենք»,- ասաց տեղամասի պետը:

Համլետ Տիտանյանը կարծում էր, որ մոտ 20-30 մետր փորելուց հետո կհասնեն հանքի ապարներին: Ըստ նրա՝ մոտ 3-4 ամիս հետո Թեղուտում կսկսվի հանքի մակաբացման պայթեցումների փուլը:

| Դիտում: 792 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.