ՄԱԿ-ի օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները 2010 թ. հասել են ռեկորդային քանակի:
Վնասակար նյութերով օդի աղտոտվելու արագությունը գերազանցում է վերջին տասը տարվա միջին արագությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Կազմակերպության տվյալներով` արդյունաբերական հեղափոխության ժամանակներից սկսած մթնոլորտում ածխածնի երկօքսիդի, մեթանի, ազոտի օքսիդի կուտակումներն ավելացել են համապատասխանաբար 39%, 158% и 20%-ով:
Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Միջազգային էներգետիկ գործակալությունը: