Կիրակի, 22.12.2024, 16:43

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 28 » Նոր հայկական ԱԷԿ-ի կառուցումը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է
11:44
Նոր հայկական ԱԷԿ-ի կառուցումը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարությունը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է: Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին Երևանում կայացած «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ԱՊՀ անդամ երկրների հանձնաժողովների» 12-րդ նիստում:

Սպասսկին նշել է, որ միջկառավարական համաձայնությունը ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության մասին ստորագրվել է ՌԴ նախագահ Մեդվեդևի Երևան այցելության ժամանակ և «պաշտոնական տեսակետից նախագիծն առավելագույն կարգավիճակ ունի՝ այն ձևակերպված է միջկառավարական համաձայնագրով»:

Ինչ վերաբերում է հրապարակումներին հայկական ԶԼՄ-ներում այն մասին, թե Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը ԱԷԿ-ի հանդեպ, Սպասսկին «Ռոսատոմի» և ՌԴ կառավարության անունից հայտարարել է. «Մեզ համար կասկած չկա, մենք ոչ թե ուղղակի պատրաստ ենք, այլ ցանկանում ենք մասնակցել այդ նախագծի իրականացմանը»: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նաև մասնկցել նոր ԱԷԿ շահագործմանը:

Սպասսկին ու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հավաստիացրել են լրագրողներին, որ նոր ԱԷԿ-ի գծով աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:

| Դիտում: 768 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.