Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ներկայացրեց «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական նոր մագիստրոսական ծրագիրը: Այն իրականացվելու է 4 գործընկեր համալսարանների կողմից (Երեւանի պետական համալսարան, Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան եւ Մոլդովայի քաղաքական եւ տնտեսագիտական եվրոպական ուսումնասիրությունների համալսարան):
Դասընթացի շրջանակներում նախատեսվում է ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստում ծրագրին մասնակից երկրներում: Ծրագրի տեւողությունը 2 տարի է: Անվճար ուսուցման 10 տեղ նախատեսված է տեղացի ուսանողների եւ 5-ական անվճար տեղեր գործընկեր համալսարանների ուսանողների համար: Բայց սա կրում է պայմանական բնույթ: Եվս 5, բայց վճարովի տեղ ավելացվել է կենտրոնի կողմից:
Ուսանողները երկու կիսամյակ կրթություն կստանան Հայաստանում, այնուհետ իրենց ընտրությամբ կտեղափոխվեն գործընկեր համալսարաններ: Հայաստանում նրանց կդասախոսեն իրենց մասնագիտական ոլորտում կայացած, բարձրակարգ մասնագետներ:
Յուրաքանչյուր երկրում ապրելու դեպքում ուսանողներն իրենց կացության եւ ծախսերի համար կստանան մոտ 250 եվրո ամսական կրթաթոշակ: Ընդունելության քննությունները կսկսվեն մայիս ամսին, իսկ դասընթացները` նոր ուսումնական տարում:
Յուրաքանչյուր առարկա դասավանդվելու է մեկ շաբաթ, այսինքն` առարկաներն ուսումնասիրվելու են հաջորդականության սկզբունքով: Կենտրոնի հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցները կօգնեն ուսանողներին գտնել անհրաժեշտ նյութերը: Անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտրվի դրանք տպագրելու եւ բազմացնելու: Ռեսուրս կենտրոնի ծառայություններն անվճար են, դրանցից կարող է օգտվել յուրաքանչյուր մարդ, ում հետաքրքրում են Եվրոպական Միությանն առնչվող հիմնահարցերը:
Գովազդ------Проститутки Киева проверенные смотри <a href="http://caryonline.com/ru/">здесь</a>. | Смотрите на <a href="http://ashera.com.ua/">сайте</a> эротический массаж Киев.
|