Կիրակի, 22.12.2024, 16:59

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 19 » ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
19:23
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
«Երիտասարդական մասնակցությունը եւ արդի աշխատաշուկայում ինտեգրմանը խթանող գործոնները» խորագրով ծրագրի շրջանակներում իրականացվող սեմինար-դասընթացների շարքը բաղկացած է 2 երեւանյան փուլից, որից հետո կընտրվի 40 ուսանող, ովքեր կմեկնեն Ծաղկաձոր` ավելի խորացնելու իրենց գիտելիքները:

Ինչպես այսօր` առաջին սեմինարի բացման ժամանակ, իր խոսքում նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դպրոցում առնչվելով ֆորմալ կրթության հետ` մի փոքր դժվար է անցնել ուսուցման այլ մեթոդի. «Փորձեք դո՛ւրս գալ պասիվ ուսանողի դերից եւ ձեզ լիովի՛ն դրսեւորեք»:

Կրթության այս ձեւաչափը ենթադրում է, որ փորձագետն ու ուսանողը, գտնվելով մեկ հարթակի վրա, փոխադարձաբար սովորում են եւ միեւնույն խնդրի շուրջ գալիս որոշակի եզրակացության:

Դասընթացների այս շարքը համալսարանականների համար նորություն չէ: Սակայն արդեն ավանդական դարձած ծրագիրն այս տարի թարմացվել է: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի ուսանողները հայտ են լրացրել նաեւ էլեկտրոնային տարբերակով, իսկ անցկացման փուլերն ավելացել են` հնարավորություն տալով ուսանողներին թեման լավ ընկալելու: «Երեւանում կայանալիք երկու փուլերը հնարավորություն կտան Ծաղկաձորում ունենալու ավելի լավ պատրաստված լսարան եւ ավելի մեծ արդյունք»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

| Դիտում: 752 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.