Կիրակի, 22.12.2024, 16:33

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 25 » Ոսկու կորզման ժամանակակից մեթոդը` «կույտային տարալվացում»
16:52
Ոսկու կորզման ժամանակակից մեթոդը` «կույտային տարալվացում»

Գեոթիմ» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը վերամշակելու է կույտային տարալվացման մեթոդով, որը չի նախատեսում վերամշակման պոչեր եւ պոչամբարներ: Ի՞նչ է նշանակում «կույտային տարալվացում» մեթոդը (метод кучного выщелачивания):

Այս մեթոդը արտասահմանում տարածում է գտել 1970-ական թվականներից: Առաջին անգամ մեթոդն առաջարկվել է ԱՄՆ Լեռնային բյուրոյի կողմից` 1967 թ., ու գործնականում կիրառվել Հյուսիսային Նեւադայի հանքերից մեկում: Ներկայում ոսկու համաշխարհային արտադրության 40 %-ն իրականացվում է այս մեթոդով:

Մեթոդի էությունը հետեւյալն է. ոսկու կամ արծաթի հանքաքարը «լվացվում է» նատրիումի ցիանիդի լուծույթով: Այնուհետ լուծույթը մաքրվում է հատուկ ֆիլտրերում, իսկ մաքրված լուծույթը ենթարկվում է էլեկտրոլիզի` մետաղները կորզելու համար: Մեթոդի արդյունավետությունն այն է, որ նատրիումի ցիանիդն ունի ազնիվ մետաղներին «կպչելու» հատկություն, կարծես ավտոմատ կորզելով մետաղը ապարից:

Այս մեթոդը թույլ է տալիս ոսկին կորզել այսպես կոչված «աղքատ» հանքավայրերից, որտեղ ոսկու պարունակությունը 1 տոննա հանքաքարում 1-1.5 գրամ է (այդպիսինների թվին է դասվում նաեւ Ամուլսարը): Մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ մեծ ներդրումներ չի պահանջում, ոսկու ստացման ինքնարժեքը բավական ցածր է, բնապահպանական վնասները նույնպես քիչ են: Սակայն ասել, որ դրանք ընդհանրապես բացակայում են` ճիշտ չէ: Հիմնական վտանգը սպառնում է ջրային ռեսուրսներին` գետերին կամ ստորերկրյա ջրերին, սակայն այդ վտանգը կարելի է նվազագույնի հասցնել հատուկ պաշտպանիչ միջոցառումներով:

Նշենք, որ կույտային տարալվացման մեթոդը ԽՍՀՄ-ում չի կիրառվել, քանի որ Սիբիրի ցուրտ բնակլիմայական պայմաններում իրեն չէր արդարացնում:


| Դիտում: 817 | Ավելացրեց: Admin | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.