Ուրբաթ, 19.04.2024, 14:02

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 25 » Ոստիկանությունը պարզել է Ազատության պողոտայի թիվ 12 շենքի պուրակում 11 ծառ հատողի ինքնությունը
16:49
Ոստիկանությունը պարզել է Ազատության պողոտայի թիվ 12 շենքի պուրակում 11 ծառ հատողի ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի պուրակում 11 ծառ հատողի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 12/1 եւ 12/2 շենքերի հարակից տարածքում հայտնաբերել են  11 ծառաբուն: Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 39-ամյա Արտակ Կ.-ն: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ նշված տարածքը Երեւանի քաղաքապետի որոշմամբ` աճուրդային վաճառքով, սեփականության իրավունքով հատկացվել է իրեն` երկհարկանի հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու համար:

Առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝  2011 թ. նոյեմբերի 11-ին, տրվել է սեփականության վկայական, եւ տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու նպատակով, առանց համապատասխան թույլտվության, 11 ծառերը հատվել են իր նախաձեռնությամբ:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության պողոտա 12/1 հասցեում, փետրվարի 19-ին, գտնվող պուրակում ապօրինի ծառահատում է իրականացվել:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության, տեղազննության արդյունքում պարզվել էր, որ հատվել  6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 եւ 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի եւ 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 եւ 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն եւ քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության  Երեւան քաղաքի բնապահպանության տեսչություն եւ ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին` համապատասխան ընթացք տալու համար:





| Դիտում: 1146 | Ավելացրեց: Admin | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.