Կիրակի, 22.12.2024, 16:55

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 25 » Փայտ չկա, աթար են վառում
16:46
Փայտ չկա, աթար են վառում

Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը, վառելափայտ չունենալու պատճառով, աթարի միջոցով է տունը տաքացնում: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիները ապավինել են՝ այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ, փայտ ձեռք բերելն այս տարի լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝ որոշ դժվարություններից ելնելով: «Այս տարի Տաթեւի մերձակա անտառում հատատեղ չէին հատկացրել գյուղացիների համար, որոշ գյուղացիներ էշով անտառի մնացուկներից են բերել, իսկ մի մասը պիտի ուրիշ տեղից փայտ բերի, բայց դա էլ շատ հեռու է ու բավականին դժվարությունների տեղիք է տալիս: Անցած տարի մեր մոտակա անտառում հատատեղ էին հատկացրել, գյուղի բնակիչների 50 տոկոսն էդ հատատեղից ա ձմեռվա համար վառելափայտ ձեռք բերել, էս տարի հատատեղի բացակայության պատճառով խնդրի առաջ ենք կանգնել, նույնիսկ բնապահպանության նախարարություն դիմեցինք՝ աջակցեն էս հարցով»,- ասում է Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Մոտ 1000 բնակչություն ունեցող Տաթեւ գյուղի նման մարզի շատ համայնքներ ջեռուցման լուրջ խնդրի առաջ են կանգնած:



| Դիտում: 828 | Ավելացրեց: Admin | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.