Կիրակի, 22.12.2024, 16:15

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » Փոքր «ՀԷԿ Խաչաղբյուր-2»` փաստաթղթային խառնաշփոթ
15:40
Փոքր «ՀԷԿ Խաչաղբյուր-2»` փաստաթղթային խառնաշփոթ
  
Փաստաթղթային խառնաշփոտ (նույնսիկ ավելին) տեղի ունեցավ փոքր ՀԷԿ-ի` «Խաչաղբյուր-2»-ի շինարարության հարցի շուրջ:" ՀԷԿ-ը կառուցում է «Mega Energy» ՍՊԸ-ը Տավուշի մարզում` Խաչաղբյուր գետի վրա: Գետը բաժանում է երկու գյուղ` Ենոքավանը և Գետահովիտը: Գետի վրա արդեն գործում է փոքր ՀԷԿ «Խաչաղբյուր-1»-ը: Ենոքավան գյուղի բնակիչները առաջին հիդրոէլեկտրակայանի մասին քիչ գիտեն` այն իրենց հետաքրքիր չէ: Բայց Գետահովիտի բնակիչները արդեն նկատել են ՀԷԿ-ի բացասական ազդեցությունը. ջուրը բարձրանում է երկու հսկայական խողովակներով, որը ճանապարհների երկայնքով սողանքներ է առաջացրել. «Եթե դուք հանդիպել եք Ենոքավան, ապա շատ նեղ շրջանով, մենակ մի քանի հոգով էդ համաձայնությունը ստորագրել եք տվել, վերցրել: Հետո ամբողջ գյուղն իմացել է այդ մասին, ոտքի է կանգնել, պահանջել հասարակական լսումների միջոցով ապացուցել, որ այդ աշխատանքները կատարելը վնաս է, կամ վնաս չէ գյուղին: Մեզ հասկացնեն, մենք իմանանք` դա վնաս է, թե չէ…Տարածքում լինող մարդը գրունտը տեսնում է, հողային շերտը ինչ ձեւով է առաջացել: Սկզբից սողանքներ, հետո գլորված քարեր, այդուհետ հազարամյակների ընթացքում դարձել է հողածածկ, ծառածածկ է առաջացել, որը պաշտպանում էր սողանքներից: Սրանք մեծ թեքությունը` ժայռի, կտրել են հիմքից, պատնեշներ ի սկզբանե չկա, ոչ մի տեղ չեն կառուցել, ձկնուղի չկա: ես զարմանում եմ, երկրաբանները թե ոնց են տվել այդ թույլտվությունը,-ասում են տեղացիները:Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը, ով ստորագրել էր թույլտվության փաստաթղթեր շինարարության վերաբերյալ, անվավեր ճանաչեց այն 14.09.2012-ին.«Հարեւվան գյուղին շատա վնաս տալու: Մարդկերան ջուր կա, գետի հետ կապված խնդիր կա: Գիտակցելով թեկուզ ուշ, գիտակցելով թեկուզ բնապահպանության տեսակետից, ես կտրուկ որոշում կայացրի, որպեսզի անվավեր ճանաչեմ իմ իսկ կողմից տրված 12.06.2012-ի համար 1, համար 2, համար 3 շինթույլտվությունները…Ես տվել եմ իմ վարչական սահմանների համար, բայց կատարվել է հարևան գյուղի սահմանում, գեսը կառուցվում է իր ամեն ինչով հարևան գյուղում, ելնելով դրանից ես էլ ոչ թե հետ եմ կանգնում իմ ասածներից, այլ ի զորու եմ դարձնում շինթույլտվությունը…Խաչաղբյուր գետի վերևը Ենոքավանն է, ներքևը Գետահովիտը: Հողհատկացումը ես տվել եմ ես կողմից, շինթույլտվությունը իհարկե ես պիտի տամ իմ կողմի մասին, բայց իրանց մոտ պռոեկտով, շինարարությունը կատարվում է Գետահովիտի վարչական սահմանում: Ելնելով դրանից ես երեկ կայացրել եմ որոշում, նաև անվավեր ճանաչել իմ իսկ կողմից տրված շինթույլտվությունը համափայն 4 հոդվածների»: «Մեգա Էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Սարգսյան Երեմ.«Մի գյուղի համաձայնությունը ունենք երկրորդ գյուղի համաձայնությունը փորձում ենք ստանալ, այսինքն լսում ենք այս մարդկանց, ուզում ենք հասկանալ իրանց խնդիրները ու ուզում ենք հասկանալ մեր վնասը ինչումն է կայանում, որպեսզի այս մարդկանց կամ փոխհատուցենք կամ ընդհանրապես հասկանանք, որ իրոք այս մարդիկ շատ ծանր իրավիճակում կհայտնվեն մեր շինարարությունից… Ի սկզբանե մեզ բոլոր փաստաթղթերը տրամադրել են պետական մարմինները, ոչ մի կամայականություն, ոչ մի ինքնագլուխ բան չի կատարվել…հանդիպել ենք համայնքի հետ, կատարվել է հանրային լսումներ 2 անգամ, որից մեկը եղել է Ենոքավանում բնակչության հետ, մյուսը` մասնագետների հետ Երեւան քաղաքում: Գետահովիտում մենք պաշտոնապես լսումներ չենք արել, բայց բազմիցս հանդիպել ենք գյուղացիների հետ, իրենք կարող են հաստատել…»:Գետահովիտի բնակիչ.«Մի կողմից փաստաթղթերն եք լրացնում, որ տարածքը նրանն է, գծագրերը գետահովիտի ուղղությամբ բերում, մյուս կողմից գալիս մեր մոտ ներկայանում, իբր հասարակական քննարկումներ են եղել, մի քանի անգամ երևում, մենք մեր համաձայնությունը չենք տալիս, ետքանից հետո կանգնում եք, ես ձեր ասած խոսքը պիտի կրկնեմ, ձեր ընկերն ասում է, եթե դուք համաձայն չեք, մենք մեր ուզած եղանակով կկառուցենք այն…»:Ի դեպ, Ենոքավանում ստեղծվել է ուժեղ ընդդիմություն «Խաչաղբյուր-2» նախագծի դեմ, մի խումբ մարդկանց կողմից, ովքեր զարգացնում են տեղի ակտիվ և գյուղական տուրիզմը: Այս ուղղությունը նոր է սկսվում Հայաստանում, և համարվում է հեռանկարային հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար: Նրանց գրեթե ոչ ոք չի աջակցում, և ամբողջ գործընթացը նրանք սկսում են զրոյից: ՀԷԿ-երի կասկադը Խաչաղբյուր գետի վրա իրենց կարծիքով լուրջ հարված կհանդիսանա զբոսաշրջության համար:



  
| Դիտում: 1140 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷկոԼուր  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.