Կիրակի, 22.12.2024, 16:15

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 8 » Սեւանում մաքրման աշխատանքներ են տարվում նաեւ ջրի տակ
12:53
Սեւանում մաքրման աշխատանքներ են տարվում նաեւ ջրի տակ
Այսօրվա դրությամբ Սեւանա լճի ջրի թափանցելիության ֆոնը 6-10 մետր է, ինչը նկատելի աճ է: Ազգային ժողովում պատասխանելով Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին' այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ ամեն տարի հաստատվում է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման միջոցառումների ծրագիր, ինչից հետո այն ներկայացվում է Ազգային ժողովի հաստատման:

«Ինչ վերաբերում է մաքրման կայաններին եւ աղտոտվածության խնդրին, ապա պետք է նշեմ, որ 2010թ-ին մեկնարկել են Վարդենիս, Գավառ, Մարտունի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2012 թ.»,- ասաց Ա.Հարությունյանը:

Այսօրվա դրությամբ մաքրված է 1360 հա ափամերձ տարածք: Աշխատանքներ են ծավալվել նաեւ ջրի տակ, որտեղ մաքրվել է 165 հա տարածք:


«Ընդ որում' այդ աշխատանքների ընթացքում օգտագործվել է այն տեխնիկան, որն այս տարի է ձեռք բերվել»,- նշեց Բնապահպանության նախարարը:

Անդրադառնալով Սեւանում ձկնաբուծության խնդրին' Ա.Հարությունյանը նշեց, որ այս տարի դեռեւս լիճ մանրաձուկ բաց չի թողնվել: Մինչ օրս շուրջ 1 մլն մանրաձուկ է լիճ բաց թողնվել: «Համաձայն վերջին հաշվետվությունների' նկատվել են գեղարքունի եւ ամառային իշխան տեսակների առանձնյակներ»,- ասաց նախարարը:

| Դիտում: 946 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.