Կիրակի, 22.12.2024, 16:08

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 30 » ԹՈՂ ՍԳԱ ՆԱ, ՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ ՉԻ ԾՆԵԼ
19:13
ԹՈՂ ՍԳԱ ՆԱ, ՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ ՉԻ ԾՆԵԼ
«Ի՛մ Ասպրամիկ, ես քեզ շատ եմ սիրում, բայց ո՛չ քեզ եմ արժանի, ո՛չ էլ քո մորը: Խնդրում եմ ինձ ներե՛ք, իմ հարազա՛տ ծնողներ, ես ձեզ բոլորիդ սիրում եմ, բայց համառ ու երախտամոռ դուրս եկա, խնդրում եմ ինձ շատ-շատ ներե՛ք»,- իր հրաժեշտի նամակում գրել է Թաթուլ Կրպեյանը:

Այսօր լրացավ Թաթուլ Կրպեյանի մահվան 20-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն` ԵՊՀ պատմության ֆակուլտետում հավաքվել էին պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, Թաթուլի ընկերներն ու հարազատները:

Նրա մարտական եւ ուսանողական ընկերը` Աշոտ Հայրունին, հիշում է, թե ինչպես հանրակացարանում ապրելու տարիներին Թաթուլը մշտապես պաշտպանում էր աղջիկներին, որոնց նեղացնում էին տղաները: Նա վստահեցնում է, որ Թաթուլը մարդկային այն տեսակից էր, ում ապրած ամեն մի օրն ու ժամը ուսանելի էին:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իր խոսքում նշեց, որ հենց Թաթուլի ու նրա ընկերների հերոսական կերպարներով պետք է դաստիարակվեն հետագա սերունդները. «Թաթուլի այն սխրանքը, որ նետվելով զրահամեքենայի վրա` բռնել է ռուս գնդապետ Մաշկովի օձիքը եւ նռնակով պարտադրել է նրան որոշակի բանակցություններ սկսել ու գետաշենցիներին դուրս բերել գյուղից, պետք է իմանա յուրաքանչյուր հայ: Նա եւ իր մարտական ընկերները Արցախյան պայքարի ռահվիրաներն էին»:

«Քանի դեռ հիշում ենք նրանց ու վառ ենք պահում նրանց հիշատակը, ուրեմն մենք ապրում ենք: Անասելի մեծ հպարտություն ու պատասխանատվություն եմ զգում Թաթուլի դուստրը լինելու համար, քանի որ ես եմ այն միակ աղբյուրը, որ պետք է շարունակի հորս գործը»,- նշեց Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամը, ով վստահ է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, քանի որ դրա համար են պայքարել հայրիկն ու նրա ընկերները:

Իսկ Թաթուլի քույրը` Ռուզաննան, նշեց, որ ինքը հպարտ է, որ Թաթուլի գեներն իր մեջ էլ են, հպարտ է, որ ունի ծնողներ, ովքեր ազգին տվել են Թաթուլ Կրպեյան: Նրա համար Թաթուլը ոգի է, իսկ նրա ապրած կյանքն ու գործունեությունը` գաղափար, որով էլ պետք է դաստիարակվեն սերունդները:

Վերջում ցուցադրվեց Թաթուլի կյանքի ու գործունեության մասին պատմող «Կարոտից խելառը» ֆիլմը: Հնչեցին նաեւ երգեր, որոնք կատարեցին նրա մարտական ընկեր Մկրտիչ Մկրտչյանն ու երգիչ Արսեն Գրիգորյանը (ՄՐՈ):

| Դիտում: 895 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.