Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունը (TAEK) հաղորդում է տարածել, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը. գրում է թուրքական «Զաման» օրաթերթը:
Ըստ TAEK–ի՝ ներկա պահին Մեծամորի ատոմակայանում աշխատանքներ են ընթանում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:
Թուրքական կողմը հավաստիացնում է անգամ, որ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել: Բայց այն վտանգավոր չափերի չի հասնում և ներկայումս որևէ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց ու շրջակա միջավայրի համար:
Երկրաշարժը ատոմակայանի վրա որևէ կերպ չի ազդել, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. տեղեկցանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: