Կիրակի, 22.12.2024, 16:58

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 1 » Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը շեղող միջոց
14:53
Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը շեղող միջոց
«Բնություն թե փող» ակցիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւ «Չենք լռելու» երիտասարադական նախաձեռնությունը տարածել են համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

««ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մատույցներում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:


Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ Բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են անփոփոխ:

Այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը, ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն, ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

Փաստաթղթերը ստորագրած անձիք` առաջին հերթին ՀՀ բնապահպանության նախարարը, պետք է հետ կանչեն իրենց ստորագրությունները: Հակառակ դեպքում «Ռոբշին» ՍՊԸ-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չի ունենա, եւ ընկերությունը ցանկացած պահի կարող է հրաժարվել, այսպես ասած, բարի կամք դրսեւորելուց, ինչն իրականում կամայականություն է, եւ իրեն հարմար ժամանակ սկսի շինարարությունը: կամայականությանը պետք է փոխարինի օրենքը

| Դիտում: 746 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.