Շաբաթ, 20.04.2024, 11:09

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 22 » WWF`Հայաստանում որսագողերն ավելի շատ են, քան որսորդները
21:10
WWF`Հայաստանում որսագողերն ավելի շատ են, քան որսորդները

Հայաստանում որսագողությունը բիզնես չէ, այլ ժամանակ անցկացնելու միջոց: Այս մասին «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասաց WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը: «Որսագողության հետ բախվում են երկրի բոլոր մարզերը: Ես ականատես եղա, թե ինչպես Թռչկան ջրվեժի մոտ գիշերը ջիպեր եկան, որս անելու փորձեր արեցին: Տեղի բնակիչների խոսքերով` նախկինում այնտեղ այծյամներ, արջեր էին հանդիպում: Իսկ հիմա նրանք գործնականորեն չկան»,- պատմեց նա:

Փորձագետի կարծիքով` Հայաստանում որսագողությունը բիզնես չէ, այլ ավելի շուտ ժամանակ անցկացնելու միջոց:


«Անօրինական որսով հիմնականում զբաղվում են մարդիկ, ովքեր փող ունեն: Որսագողերն ավելի շատ են, քան որսորդները, քանի որ դա թանկ հաճույք է»,- ընդգծեց նա: Որսագողության զարգացման մեջ իրենց ներդրումն ունեն նաեւ տեղի բնակիչները, որոնցից ոմանք զբաղվում են Երեւանի եւ այլ քաղաքների բնակիչների համար որսի կազմակերպմամբ:

Ինչ վերաբերում է հարավային հատուկ պահպանվող տարածքներին, ապա այստեղ որսագողության հնարավորությունը Մանվելյանը կասկածի ենթարկեց. «Մենք աշխատում ենք Խոսրովի եւ Շիկահողի արգելոցների, «Արեւիկ» ազգային պարկի, «Զանգեզուր» արգելավայրի հետ, եւ այստեղ որսագողություն չկա: Երբեմն կարող են մասնավոր դեպքեր լինել, բայց դրանք արագ կանխվում են հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների, բնապահպանական տեսչության, ոստիկանների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Նման փորձ պետք է լինի նաեւ Հայաստանի այլ մարզերում, հատկապես Վայոց Ձորում, որտեղ մեր կենսաբազմազանությունը շատ հարուստ է»,- նշեց Մանվելյանը:

| Դիտում: 803 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.