Կիրակի, 22.12.2024, 17:17

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 4 » ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔԻ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ
19:14
ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔԻ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեց «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» խորագրով հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում է նաեւ Երեւանի պետական համալսարանը:

Եռօրյա գիտաժողովն անց է կացվում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ եւ նախարարության կազմակերպչական աջակցությամբ:

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի գործունեության մեկ տարվա ընթացքում նախարար Սեյրան Օհանյանն այս գիտաժողովը համարում է լավագույն նախաձեռնություններից մեկը: «Հոգեւոր-մշակութային ճակատում, տեղեկատվական պայքարում անհաջողությունները չկրկնելը մեր բոլորի պարտքն է»,- նշեց Սեյրան Օհանյանը` հույս հայտնելով, որ գիտաժողովի ավարտին կմշակվի քաղաքական, մեթոդական եւ մարտավարական ծրագիր` հակաքարոզչության դեմ պայքարելու նպատակով:

Օգտագործելով առիթը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գիտաժողովի բացման ընթացքում ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Ակադեմիայի նախագահը նկատեց, որ ադրբեջանաթուրքական քարոզչության խնդիրներին հայ մտավորականները մոտենում են զուտ գիտական տեսակետից: «Բայց մենք մոռանում ենք, որ գործ ունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի` շատ հեռուն գնացող պանթուրքիզմի հետ, որի ավարտի մասին միամիտ է խոսել»,- հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ չնայած մեծ ներուժին` մեզանում կաղում է կիրառական հայագիտությունը: «Ասում են` պատմությունը գրում են հաղթողները: Սա բացառիկ դեպքերից է, երբ պարտված կողմն ինքն է փորձում գրել պատմություն` խեղաթյուրելով այն»,- նշեց Արմեն Աշոտյանը:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը եւս կարծում է, որ թյուր է այն կարծիքը, թե պանթուրքիզմն այլեւս չեղյալ երեւույթ է: Նա նաեւ ընդգծեց, որ ազերիները կեղծում են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ մյուս բոլոր հարեւանների պատմությունները: «Դա է նրանց գոյության երաշխիքը,- նշեց Արամ Սիմոնյանը,- մենք պետք է ժամանակին ընտրենք մեր թիրախները եւ ոչ թե սոսկ պատասխանենք ազերիների կողմից հնչող հերթական հակահայկական կեղծիքին»:

«Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովի վեցերորդ եւ յոթերորդ նիստերը տեղի կունենա վաղը` մայիսի 5-ին, Երեւանի պետական համալսարանում: Գիտաժողովի երեք օրերի ընթացքում ընդհանուր առմամբ կհնչեն շուրջ չորս տասնյակ զեկույցներ, որոնցից 12-ի հեղինակները Մայր բուհի ներկայացուցիչներն են:

| Դիտում: 1064 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.