Կիրակի, 22.12.2024, 11:10

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 30 » «Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Գետահովիտը բաժանվել է երկու մասի (լուսանկարներ)
14:10
«Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Գետահովիտը բաժանվել է երկու մասի (լուսանկարներ)
  
«Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Տավուշի մարզի Գետահովիտ համայնքը բաժանվել է երկու մասին` դեմ եւ կողմ: Այս փաստը արձանագրեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամները մայիսի 28-ին Գետահովիտ կատարած այցի ժամանակ: «Ոչ թե գյուղը համաձայն է, այլ մեկ-երկու հոգի են համաձայն, գյուղը համաձայն չի: Ինչ էլ անում են, առանց համայնքի համաձայնության են անում…Գյուղացիներն ուղղակի վախենում են դեմ դուրս գալ:…Ազդող ուժեր կան, դրա համար էլ մարդիկ վախենում են դուրս գալ…Ընդհուպ ծեծում էլ են, թակում էլ են… Մենք մեզ հաշիվ ենք տալիս, հասկանում ենք, բայց մյուսը իր շահի համար ասում է` սարքում ենք: Սարեր են խոստանում, մարդիկ օգտվում են, էտա»,- պատմեցին «Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը դեմ գետահովիտցիները, ովքեր շատ լավ պատկերացնում են, թե ինչ վնաս է պատճառում ՓՀԷԿ-ը բնությանը: Սակայն ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ անձանց թվում էր Գետահովիտի գյուղապետ Թաթուլ Ղազարյանը: «Մի մասը դեմ են, ժամանակի ընթացքում կողմ կլինեն, որ տեսնեն լավ բաներ են կատարվում մեր համար»,- ասաց գյուղապետ: Նա նշեց, որ գյուղում գիշերային լուսավորություններ են անցկացրել, ջուր են քաշել, տեխնիկա են տվել և տարեկան 6 մլն դրամ նվիրատվություն են անելու: Հետագայում էլ խոսք են տվել ասֆալտապատել գյուղը: ՓՀԷԿ-ին կողմ հանդես եկողները այնքան վատ էին բնապահպան ակտիվիստների նկատմամբ տրամադրված, որ նրանց առաջ փակեցին դեպի ՓՀԷԿ տանող ճանապարհը: Իրավիճակը հարթեց Իջեւանի ոստիկանությունը` բացելով բնապահպանների ճանապարհը: Տեղում բացակայում էր կատարվող աշխատանքներին առնչվող որևիցե պաստառ, որևէ մեկը չներկայացավ որպես աշխատանքների պատասխանատու: Դրա փոխարեն տարածքում կար ծանր տեխնիկա՝ թաքնված ծառերի արանքում, կտրված ծառեր, ավիրված կանաչ տարածք: «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը կառուցում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Գետահովիտում անց էր կացվել ստորագրահավաք, որի ժամանակ 1100 բնակիչ դեմ էր արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը:
  
 

| Դիտում: 1574 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷկոԼուր  


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.