«Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Տավուշի մարզի Գետահովիտ համայնքը բաժանվել է երկու մասին` դեմ եւ կողմ: Այս փաստը արձանագրեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամները մայիսի 28-ին Գետահովիտ կատարած այցի ժամանակ:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ահազանգում են իրենց տարածաշրջանում հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին: Մեղրեցիների` meghrinews.com կայքում հրապարակված բաց նամակում ասված է: