Կիրակի, 22.12.2024, 17:28

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Քարտեզագրության եւ գեոմորֆոլոգիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ` աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝

Վլադիմիր Ռուբենի Բոյնագրյան


Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1968 թ-ին Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Ս.Բալյանի ակտիվ մասնակցությամբ. Նա էլ ամբիոնն անընդմեջ ղեկավարել է մինչև 1997 թ-ի հուլիսի 1-ը: 1997 թ-ի հուլիսի 1-ից մինչև օրս ամբիոնը ղեկավարում է աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վ.Ռ.Բոյնագրյանը: Իր գոյության 37 տարիների ընթացքում ամբիոնը պատրաստել է 300-ից ավելի մասնագետ` ավելի քան 200 գեոմորֆոլոգ, իսկ 1980 թ-ից` 100 քարտեզագիր:

Ամբիոնի շրջանավարտները աշխատում են հանրապետության և արտերկրի տարբեր հիմնարկություններում` ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ «Հայերկրաբանության» ԱՄ Հայինժեներական, Ատոմաէներգիա, Հայկական գեոդեզիայի, Հայջրնախագծի ինստիտուտներ, Ջրաօդերևութաբանական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ռազմական ուսումնարան, Բանակի գլխավոր շտաբ, Բնապահպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների վարչություն, հանրակրթական դպրոցներ և այլն:

Ամբիոնում աշխատում են 6 դասախոս (1 պրոֆեսոր, 3դոցենտ, 1ասիստենտ, 1 դասախոս) և 1 լաբորատորիայի վարիչ , 1 ավագ լաբորանտ, 2 լաբորանտ:

Ամբիոնը մասնագիտանում է հետևյալ ուղղություններով` քարտեզագրություն, կադաստրային գործ, գեոմորֆոլոգիա:

Սովետական կարգերի օրոք գեոմորֆոլոգիական մասնագիտացման բաժնի 3 կուրսի ուսանողները արտադրական պրակտիկան անցկացնում էին ԽՍՀՄ-ի տարբեր վայրերում գտնվող արշավախմբերում (Կամչատկա, Պատոմի սարահարթ, Ուրալ, Ղազախստան և այլն), իսկ քարտեզագրական մասնագիտացման բաժնի ուսանողները` Նովոսիբիրսկի, Մինսկի, Սվերդլովսկի Տաշքենդի քարտեզագրական ֆաբրիկաներում:



Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.