Ուրբաթ, 29.03.2024, 13:23

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Հայրապետ Հակոբի Հովհաննիսյան

 

Հայրապետ Հակոբի

Հովհաննիսյան

 

28.02.1878 - 5.03.1938

Աշխարհագրագետ, պրոֆեսոր, մանկավարժ:

       Ծնվել է Հին Նախիջևանի Օրդուբադի շրջանի Հանդամեջ գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում: Սկզբնական կրթություն ստացել է հայրենի գյուղում և Օրդուբադի քաղաքային դպրոցում, իսկ միջնակարգը՝ Թիֆլիսի 2-րդ արական գիմնազիայում, որը և ավարտել է 1896թ.:

     Բարձրագույն կրթություն ստացել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում (1904 թ.): Մի քանի տարի Պետերբուրգում աշխատելուց հետո 1907 թ. վերադառնում Է Թիֆլիս և բնագիտություն ու աշխարհագրություն ավանդում օրիորդաց գիմնազիաներում: Հովհաննիսյանը 1905 թ. ճանապարհորդում է Միջին Ասիայի երկրներում, Տյան-Շանում ու Պամիրում, իսկ 1912 թ.՝ Իտալիայում: 1914-1917 թթ. աշխատում է Բաքվի գիմնազիաներում, որպես բնագիտության ուսուցիչ: Փետրվարյան հեղափոխության օրերին Բաքվի մարզի և Դաղստանի ուսուցչության կողմից ընտրվում է համառուսական ուսուցչական համագումարի պատգամավոր: 1918 թ. եղել է դաշնակցական կառավարության լուսավորության մինիստրի օգնական: 1919 թ. նշանակվել է Երևանի արական գիմնազիայի վերատեսուչ: Սովետական կարգերի հաստատումից հետո այդ գիմնազիան վերանվանվեց երկրորդ աստիճանի № 2 աշխատանքային դպրոց (հետագայում՝ Խ. Աբովյանի անվան դպրոց): Այստեղ որպես դպրոցի տնօրեն նա աշխատել է մինչև 1927 թ.: 1923 թվականից սկսած Հովհաննիսյանը միաժամանակ աշխատել է Երևանի համալսարանի բանֆակում, այնուհետև մյուս ֆակուլտետներում՝ որպես աշխարհագրության դասախոս: 1929 թ. ժողովրդական լուսավորության կոմիսարիատը նրան շնորհում է դոցենտի կոչում և հանձնարարում ղեկավարել Երևանի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը: 1935 թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1935-37 թթ. նա Երևանի համալսարանի աշխարհագրական-երկրաբանական ֆակուլտետի դեկանն էր: 1933 թ. Հովհաննիսյանը, որպես պատգամավոր, մասնակցում է Լենինգրադում գումարված աշխարհագրագետների համամիութենական համագումարին և ընտրվում նախագահության անդամ, ակտիվ մասնակցություն ցուցաբերում համագումարի աշխատանքներին: Նա գործուն մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի աշխարհագրական ընկերության ստեղծմանը և ընտրվել է այդ ընկերության նախագահի տեղակալ: Պրոֆ. Հովհաննիսյանը բնագիտական թեմաներով կարդացել է բազմաթիվ հրապարակային դասախոսություններ, որոնք հետագայում լույս տեսան առանձին գրքով՝ «Մարդ և տիեզերք» վերնագրով: Հանրապետական պարբերական մամուլում նա հաճախակի հանդես էր գալիս աշխարհագրական զանազան հարցերի մասին հոդվածներով, գրում և խմբագրում էր ձեռնարկներ ու դասագրքեր:

 


Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.
.