Կիրակի, 22.12.2024, 17:23

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն


Ամբիոնի վարիչ` երկր.հանք. գիտ. թեկնածու, դոցենտ՝

Սարգիս Հարչիկի Հարոյան


1934թ. պրոֆ. Տ.Ջրբաշյանի նախաձեռնությամբ կազմավորվեց ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնը (այդ ժամանակ առաջինը և միակը):

Հետագայում, նկատի ունենալով հանրապետությանն անհրաժեշտ որակյալ կադրերի պահանջը (հիդրոերկրաբան, ինժեներ-երկրաբան), 1952թ. ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնում մտցվեց ինժեներ-երկրաբան, հիդրոերկրաբան՚ մասնագիտացումը, որը և պահպանվում է մինչև այժմ: Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են պրոֆ. Հ.Ստեփանյանը, ակադ. Ա.Ասլանյանը, պրոֆեսորներ Վ.Ավետիսյանը, Պ.Բոշնաղյանը, դոցենտներ Վ.Հասրաթյանը, Ա.Անանյանը, Հ.Գյոլեցյանը, Էդ.Բարսեղյանը: 2002-ից ամբիոնը ղեկավարում է դոց. Ս.Հայրոյանը: 2004թ. ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնը վերանվանվեց ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն: Հիմնադրման օրից ամբիոնը զբաղվել է այնպիսի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, ինչպիսիք են ռեգիոնալ հիդրոերկրաբանությունը, ստորերկրյա հոսքի ձևավորման և հաշվեկշռի հաշվարկները, հիդրոերկրաքիմիայի, մելիրորացիայի նպատակով հիդրոերկրաբանական հետազոտությունները, երկրաբանական միջավայրի բնապահպանությունը, ապարների կազմը, կառուցվածքը, տարբեր գործոնների ազդեցությամբ դեֆորմացիոն և ամրության հատկությունները, լանջերի ձևավորման օրինաչափությունները, նրանց կայունության գնահատումը, կլիմայական գործոնների գլոբալ փոփոխությունները և հանրապետության տարածքում իրականացվող ջրատնտեսական միջոցառումները (միջգետավազանային ջրափոխադրումներ, հիդրոտեխնիկական կառույցներ, ինտենսիվ ջրօգտագործում), ցեմենտագրունտները, հիդրոտեխնիկական կառույցներում հակաֆիլտրացիոն միջոցառումների իրականացումը և այլն: Ամբիոնի անդամները տարբեր ժամանակներում գործուն մասնակցություն են ունեցել հանրապետության ստորերկրյա ջրերի ռեսուրսների հետախուզության, շահագործական պաշարների գնահատման և 1:500000 մասշտաբի հիդրոերկրաբանական շահագործական պաշարների և հանքային ջրերի քարտեզների կազմման գործում: Ամբիոնը լուրջ ներդրումներ ունի որոշ բնակավայրերի (Երևան, Գյումրի, Վարդենիս), այդ թվում նաև Երևանի մետրոպոլիտենի, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակման գործում: Որոշակի ուսումնասիրություններ են իրականացվել Հայաստանի տարածքի կավճի և պալեոգենի հասակի նստվածքների լիթոլոգիական կազմի որոշման ուղղությամբ (Վ.Հասրաթյան, Մ.Մովսիսյան):

Ամբիոնն ունի ընդհանուր երկրաբանության, հիդրոերկրաբանության, հիդրոերկրաքիմիայի, գրունտագիտության, գրունտների մեխանիկայի, ինժեներային երկրաբանության, լիթոլոգիայի նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ և կաբինետներ:

Ամբիոնում փորձառու, վաստակաշատ դասախոսների կողքին աշխատում են երիտասարդ, խոստումնալից մասնագետներ: Այսօր ամբիոնի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ մասնակցում են համալսարանում ուսումնամեթոդական հիմնախնդիրների լուծմանը` իրենց աշխատանքով նպաստելով հանրապետության համար մեծ պահանջարկ ունեցող բարձր որակավորմամաբ հիդրոերկրաբան, ինժեներ-երկրաբան մասնագետների պատրաստմանը:

Ամբիոնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել և շարունակում են մասնակցել միջազգային և հանրապետական տարբեր կոնգրեսներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին: Ուսանողների հետ տարվող դասախոսություններին և գործնական աշխատանքներին (դոցենտներ Ս.Հայրոյան, Ժ.Աչոյան, ասիստենտ Ա.Աղինյան, դասախոս Տ.Մկրտչյան, դասախոս Հ.Շահնազարյան) զուգահեռ ամբիոնում իրականացվել և իրականացվում են պլանային գիտահետազոտական (թեմատիկ) և պայմանագրային հիմունքներով ուսումնասիրություններ:

Ներկայումս ամբիոնի ուսանողները մասնագիտանում են ջրաերկրաբան, ճարտարագետ երկրաբան մասնագիտացումներով:

Հիդրոերկրաբան, ճարտարագետ երկրաբան մասնագիտություն ընտրող դիմորդը պետք է իմանա, որ նա ընտրել է բնագավառ, որը գտնվում է երկրաբանության և ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների հանգուցակետում: Նա ստանալու է գիտելիքներ, լուծելու է երկրաբանության, ճարտարագիտա–երկրաբանության (հատկապես վտանգավոր երկրաբանական երևույթների), ջրաերկրաբանության, տարբեր ինժեներական կառույցների շինարարության և էկոլոգիական բնագավառների բազմաթիվ խնդիրներ: Խնդիրների լուծման համար ինքն օգտագործելու է ժամանակակից փորձասարքեր և համակարգչային տեխնոլոգիաներ: Ուսումնառության տարիներին մասնագիտության գծով ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքների յուրացման նպատակով անց է կացնելու իր ուսումնական պրակտիկան Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում: Մասնակցելու է ամբիոնում իրականացվող գիտահետազոտական և արտադրական աշխատանքներին, որոնք կատարվելու են հանրապետությունում և դրա սահմաններից դուրս: Իր ուսումն ավարտելուց հետո հնարավորություն կունենա աշխատել որպես ճարտարագետ երկրաբան, ջրաերկրաբան Գիտությունների Ազգային Ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում, ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, բնապահպանության նախարարությունում, հանքային ջրերի գործարաններում, նախագծային, շինարարական, ջրատնտեսական պետական և մասնավոր այլ ձեռնարկություններում:




Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.