Կիրակի, 22.12.2024, 17:53

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ` երկր. հանք. գիտ. թեկնածու, դոցենտ՝

Էդիկ Խալաթի Խարազյան


Պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնը կազմավորվել է 1949թ.` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա.Հ.Գաբրիելյանի նախաձեռնությամբ: Սկզբում այն կոչվել է հնէաբանության և պատմական երկրաբանության ամբիոն, 1980թ. վերանվանվեց ռեգիոնալ և պատմական երկրաբանության ամբիոն: Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Ա.Ա.Գաբրիելյանը (1949-1981), Հ.Հ.Սարգսյանը (1981-1997), Գ.Պ.Սիմոնյանը (1997-2005), դոցենտ Է.Խարազյանը (2005-մինչ այժմ): Այժմ ամբիոնում աշխատում են պրոֆեսոր ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Հ.Հ.Սարգսյանը, դոցենտներ Է.Խ.Խարազյանը, Ա.Վարդանյանը, Հովհ.Հ.Սարգսյանը, պրոֆեսորի պաշտոնակատար երկրաբանական գիտությունների դոկտոր Կ.Մ.Մուրադյանը, դոցենտի պաշտոնակատար Ա.Գ.Գրիգորյանը, դասախոս Ս.Վ.Ոսկանյանը, ավագ լաբորանտներ Ռ.Սարգսյանը, Լ.Ավագյանը, լաբորանտ Գ.Մանուկյանը: Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ս.Ս.Մկրտչյանը, դոցենտներ Հ.Մ.Նազարյանը, Հ.Գյոլեցյանը:

Պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնը լուրջ ավանդ ունի Հայաստանում երկրաբանական գիտության զարգացման և մայրենի լեզվով երկրաբանական տերմինաստեղծման բնագավառներում: Այն երկար տարիներ համարվում է Հայաստանի ռեգիոնալ երկրաբանության ուսումնասիրման առաջատար գիտական կազմակերպությունը հանրապետությունում:

Ամբիոնի գիտահետազոտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են` ՀՀ և հարակից տարածքների տեկտոնիկան, սեյսմատեկտոնիկան, Հայաստանի տարածքի շերտագրությունը, նորագույն հրաբխականությունը, երկրաբանական զարգացման պատմությունը և երկրաբանական քարտեզագրումը:

Դեռևս անցյալ դարի երկրորդ կեսում ամբիոնի աշխատակիցների բազմամյա դաշտային ուսումնասիրությունների արդյունքները, մեծաքանակ մենագրությունների ու հոդվածների հրատարակումը, բազմաթիվ տարաբնույթ քարտեզների ու սխեմաների կազմումը հնարավորություն տվեցին բացահայտելու ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, պարզաբանելու երկրաբանական զարգացման և օգտակար հանածոների տարածական տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները: Այդ ընթացքում ՀՀ երկրաբանական կառուցվածքի շատ հիմնախնդիրներ առաջին անգամ ուսումնասիրվել և իրենց լուծումներն ստացել են ամբիոնի աշխատակիցների աշխատություններում:

1968թ. ակադեմիկոս Ա.Գաբրիելյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Հ.Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ առաջին անգամ հրատարակվեցին Հայաստանի 1:500000 մասշտաբի տեկտոնական և ինտրուզիվ ֆորմացիաների քարտեզները, որոնք հիմք հանդիսացան հետագայում սեյսմատեկտոնական, սեյսմաշրջանացման, մետաղագոյացման շրջանացման և այլ մասնագիտացված քարտեզների կազմման համար: Կարևոր գիտա-գործնական նշանակություն ունեցավ Ալպ-Հիմալայան մարզի Կովկաս-Անատոլիական հատվածի տեկտոնական շրջանացման (Ա.Գաբրիելյան) և Հայաստանի սեյսմատեկտոնական և սեյսմաշրջանացման քարտեզների կազմումը (Ա.Գաբրիելյան, Հ.Սարգսյան, Գ.Սիմոնյան, Մ 1:500000, 1976, 1981): Քարտեզներում առանձնացվեցին սեյսմածին բեկվածքները, սեյսմաակտիվ զոնաները, ստացված տվյալները օգտագործվեցին քաղաքաշինության մեջ և հակասեյսմիկ շինարարական նորմերը մշակելիս:

Հայաստանի շերտագրության մեջ բացառիկ կարևոր դեր խաղաց պալեոգենի ու նեոգենի մանրամասն, ֆաունիստիկորեն հիմնավորված շերտագրական սխեմաների (Ա.Գաբրիելյան, 1964, Հ.Սարգսյան, 1966), ինչպես նաև նորագույն հրաբխային գոյացությունների քարտեզահասակային մասնատման (Է.Խարազյան) սխեմաների մշակումը: Դրանք հետագայում լայնորեն օգտագործվեցին տարբեր տեսակի ուսումնասիրությունների և, հատկապես, երկրաբանահանութային և քարտեզագրական աշխատանքներ կատարելիս:

Ամբիոնի աշխատակիցների ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին վերականգնելու ՀՀ տարածքի երկրաբանական զարգացման էտապները, լեռնագոյացման փուլերը, կառուցվածքային հարկերը, ֆիզիկա-աշխարհագրական պայմանները: Արդյունքներն ամփոփվել են բազմաթիվ հնաշխարհագրական (Ա.Գաբրիելյան, 1964, Հ.Սարգսյան 1966) և հնատեկտոնական (Հ.Սարգսյան 1972) քարտեզներում, որոնք օգտակար են ՀՀ տարածքում որոշ նստվածքային օգտակար հանածոների (նավթ, ածուխ, աղ և այլն) առկայության և հեռանկարային գնահատման համար:

Երկրաշարժերի կանխագուշակման պրոբլեմի կապակցությամբ Ա.Գաբրիելյանը, Հ.Սարգսյանը և Է.Խարազյանը մանրամասն աշխատանքներ են կատարել Արարատյան փորձատարածքում, կազմել են տարածքի 1:100000 մասշտաբի երկրաբանական, տեկտոնական և սեյսմատեկտոնական քարտեզները: Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներում կարևոր տեղ է գրավում Հայաստանի 1:500000 մասշտաբի երկրաբանական քարտեզի հրատարակումը (հեղինակ Է.Խարազյան, 2005): Դա առաջին համընդհանուր ընդունելություն գտած քարտեզն է, որն ամփոփում է ՀՀ տարածքի երկարատև խոշորամասշտաբ երկրաբանահանութային աշխատանքների արդյունքները: Հետագա տարիներին է.Խարազյանը հրատարակել է Հայաստանի Հանրապետության և ազատագրված տարածքների 1:750000 մասշտաբի երկրաբանական, 1:1000000 մասշտաբի նորագույն հրաբխականության, Մեծ Երևանի 1:43000 մասշտաբի երկրաբանական քարտեզները (2009):

2007թ. հրատարակվեց «Երկրաբանական տերմինների եռալեզու (ռուսերեն-հայերեն-անգլերեն) հանրագիտական բառարանը» (հեղինակներ Հ.Սարգսյան, Ռ.Սարգսյան), որը լայն տարածում ստացավ երկրաբանության և հարակից գիտությունների մասնագետների շրջանում: Այդ եզակի և արժեքավոր աշխատությունը խոշոր ներդրում է հայերեն երկրաբանական տերմինաստեղծման բնագավառում:

Նշված աշխատանքներին զուգընթաց ամբիոնը մասնակցել է մի շարք միջազգային նշանակություն ունեցող պրոբլեմների ու ծրագրերի մշակմանը: Ամբիոնի աշխատակիցները «Եվրոպայի միջազգային տեկտոնական քարտեզի» (Ա.Գաբրիելյան, 1962, 1970), ԽՍՀՄ ֆացիալ-հնաշխարհագրական քարտեզների (Ա.Գաբրիելյան, Հ.Սարգսյան, Գ.Սիմոնյան, 1975), «Կովկասի տեկտոնական քարտեզի» (Ա.Գաբրիելյան, Հ.Սարգսյան, 1974), Միջազգային երկրաբանական կոնգրեսի թիվ 174 նախագիծ (Ա.Գաբրիելյան, Հ.Սարգսյան, 1988) «Կովկաս-Ղրիմ-Կարպատների 1:1000000 մասշտաբի երկրաբանական ատլասի (Է.Խարազյան, 2008) համահեղինակներ են:

Պրոֆեսորներ Ա.Գաբրիելյանը և Հ.Սարգսյանը ակտիվորեն մասնակցել են «Հայկական ԽՍՀ երկրաբանություն» բազմահատորյակի կազմման աշխատանքներին (1960-1974):

Ամբիոնի աշխատակիցները հրատարակել են մոտ 500 գիտական հոդվածներ, 30 մենագրություններ, 3 բառարաններ, 5 ուսումնական ձեռնարկներ: Առավել կարևոր մենագրություններն են А.А.Габриелян «Третичные отложения Котайкского района Арм ССР» (Ер. 1947), А.А.Габриелян «Основные вопросы тектоники Армении» (Ер. 1959), А.А.Габриелян «Палеоген и неоген Арм ССР» (Ер. 1964), А.А.Габриелян, О.А.Саркисян, Г.П.Симонян «Тектоническая карта Арм ССР» (Ер. 1968), О.А.Саркисян, Г.П.Симонян «Сейсмотектоника Армянской ССР» (Ер. 1981), А.А.Габриелян, О.А.Саркисян «Геология Армянской ССР» Е (тт. 1, 2, 5, 7, 1960-1974) А.А.Габриелян, О.А.Саркисян «Стратиграфический словарь СССР» (М. 1982), О.А.Саркисян Палеоген Севано-Ширакского синклинория» (Ер. 1966), Հ.Հ.Սարգսյան «Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարան» (Եր. 1984), Հ.Հ.Սարգսյան «Հայաստանի ռեգիոնալ երկրատեկտոնիկա» (1989):




Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.