Ուրբաթ, 26.04.2024, 10:44

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Միներալոգիայի,պետրոգրաֆիայի և երկրաքիմիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ` երկր. գիտ. թեկնածու, դոցենտ՝

Շահեն Վալոդյայի Խաչատրյան


«Միներալոգիայի և պետրոգրաֆիայի» ամբիոնը, որը վերանվանվել է «Միներալոգիայի, պոտրոլոգիայի և երկրաքիմիայի» ամբիոն հիմնադրվել է 1950 թ-in: 1950 - 1963 թթ. ամբիոնը ղեկավարել է դոց. Թ.Շ.Թադևոսյանը, 1963 - 1995թթ-ին` պրոֆ.Ս.Ի.Բալասանյանը, 1995 - 2009 թթ. պրոֆ.Ռ.Գ.Գևորգյանը: 2009 թ-ից ամբիոնի վարիչ է ընտրվել դոց.Շ.Վ.Խաչատրյանը:

Հիմնադրման օրից ամբիոնում կատարվել են զգալի գիտահետազոտական աշխատանքներ նվիրված Հայաստանի տարածքի հրային ապարների և նրանց հետ կապված օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրմանը: 1980 - 1990-ական թվականներին պրոֆ. Ս.Ի.Բալասանյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են ՀՀ տարածքի մագմատիզմի կարևորագույն հարցեր, լուսաբանվեցին հանրապետության մագմատիզմի զարգացման որոշ օրինաչափություններ, բացահայտվեց հրաբխային և ինտրուզիվ ապարների նյութական կազմի էվոլյուցիան երկրի կեղևի զարգացման ընթացքում: Կատարված աշխատանքների արդյուքները ամփոփված են պրոֆ. Ս.Ի.Բալասանյանի մենագրություններում և գիտական հոդվածներում:

2000 թ-ից ամբիոնում սկսեցին զարգանալ տարբեր ուղղություններ հատկապես մեծ ուշադրություն դարձվեց կիրառական ուղղություններին:

2000 թ-ից պրոֆ.Ռ.Գևորգյանի ղեկավարությամբ ամբիոնում կատարվեցին մի շարք կարևորագույն ուսումնասիրություններ նվիրված պալեոօվկիանսային կեղևի ապարների պետրոլոգո-երկրաքիմիական և ծագումնաբանության հարցերին:

Միջազգային մի շարք դրամաշնորհների շրջանակներում ամբիոնում կատարվել են հսկայածավալ աշխատանքներ նվիրված ռադիոակտիվ և արդյունաբերական կեղտաջրերի վնասազերծման հարցերին: Ուսումնասիրվել են ՀՀ տարածքի բնական կլանիչների իոնափոխանակման և կլանման հատկությունները: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել են տարբեր միջազգային կոնֆերանսներում: Հայրենական և արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում հրատարակվել են տասնյակ հոդվածներ:

Բացի կիրառական հարցերից ամբիոնում կատարվում են լուրջ հետազոտութոյւններ օգտակար հանածոների հանքավայրերի միներալային-երկրաքիմիական, տեղայնացման և ծագումնաբայության առանձնահատկութունների վերհանման ուղղությամբ: Վերջին տարիներին ուսումնասիրվել են ՀՀ տարածքի մի շարք ուրանի, ոկու, պղնձի, քրոմի մի շարք երևակումների միներալաբանական և երկրաքիմիական հարցերը:

Ամբիոնը սերտ գիտա-ուսումնական համագործակցության մեջ է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջուկային քիմիայի և մեթոդական քիմիայի ինստիտուտների հետ: Ամբիոնի նախաձեռնությամբ 2003 թ-ից վերականգնվել են գիտա-ուսումնական կապերը Գերմանիայի Դաշնային հանրապետության մի շարք համալսարանների հետ, կատարվում են փոխադարձ այցելություններ:

Ներկայումս ամբիոնի գիտական ուղղությաններն են կիրառական միներալոգիան և երկրաքիմիան: Ամբիոնում պատրաստվում են երկրաքիմիա մասնագիտացումով երկրաբաններ: Բակալավրիատի բաժնում սովորում են 20, մագիստրատուրայում` 10 ուսանողներ: Բակալավրիատում դասավանդվում են 20 մագիստրատունայում 20 մասնագիտական առարկաներ:

Ամբիոնւմ դասավանդել են մի շարք հեղինակավոր գիտնականներ` ակադ.Հ.Գ.Մաղաքյանը, Ս.Ս.Մկրտչյաը, դոկտոր-պրոֆ. Ս.Ի.Բալասանյանը, Հ.Հ.Գրիգորյանը, Շ.Հ.Ամիրյանը, Ռ.Մանդալյանը, դոց.Թ.Շ.Թադևոսյանը և այլոք: Նեկայումս ամբիոնւմ դասավանդում են հանրապետությունում ճանաչված մասնագետներ: Աշխատանքներ են տարվում ամբիոնը նոր սարքավորումներով համալրելու ուղղությամբ: Մշակվում են նոր առարկայական ծրագրեր:

Ամբիոնում հրատարակվել են հարյուրավոր գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ:



Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.