Ամբիոնի վարիչ` երկր. հանք. գիտ. թեկնածու, դոցենտ՝ Ռուբեն Սուրենի Մովսեսյան Օգտակար հանածոների հանքավարերի (ՕՀՀ) որոնման և հետախուզման ամբիոնը կազմավորվել է 1952 թ.: Դա ժամանակի հրամայականն էր: Հիսունական թվականների սկզբում մեծ թափ առան երկրաբանա - հետախուզական աշխատանքները, նպատակ ունենալով ստեղծելու և հանքային հումքով ապահովելու բուռն զարգացում ապրող Հանրապետության ավանդական և նոր կազմավորվող արդյունաբերության ճյուղերը` գունավոր մետաղագործությունը, շինանյութերի, քիմիական և սննդի արդյունաբերությունները: Այդ տարիներին բարձր էր գնահատվում հանրապետության տարածքի ոսկեբերությունը, ինչն ապացուցվեց հետագա երկրաբանահետախուզական աշխատանքներով, որոնց արդյունքում հայտնաբերվեցին Սոտքի, Մեղրաձորի ոսկու հանքավայրերը և նրանց հենքի վրա ստեղծվեց լեռնային արդյունաբերության նոր ճյուղ: |