Երկուշաբթի, 29.04.2024, 08:25

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 25 » Անօրինական հատումներ, իսկ «Հայանտառ»-ի տվյալներին չի հավատում նույնիսկը «Հայանտառը»
18:47
Անօրինական հատումներ, իսկ «Հայանտառ»-ի տվյալներին չի հավատում նույնիսկը «Հայանտառը»
Անօրինական անտառահատումների հարցը նախկինի պես մնում է չլուծված: Այս մասին «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

«Զարմանում եմ, որ մինչ օրս «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եւ հատկապես Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը ուշադրություն չեն դարձնում անկախ փորձագիտական ուսումնասիրություններին, որոնք, իդեպ, ամբողջությամբ հակասում են պաշտոնական տվյալներին: Նրանց լսելու փոխարեն մեր պաշտոնական կառույցները պարզապես հերքում են այդ փաստերը եւ ասում են, որ դրանք ճիշտ չեն:
 

Ինչպես կարելի է հենց այնպես հերքել այդ հետազոտությունները, անհասկանալի է, չէ որ դրանք անցկացվել են փորձառու փորձագետների կողմից»,- ընդգծում է Զարաֆյանը:

««Հայանտառ»-ի տվյալներին արդեն ոչ ոք չի հավատում, նույնիսկ ինքը` «Հայանտառը»: Արդեն բոլորին հասկանալի է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Այնուամենայնիվ, բոլորը կառչում են այդ տարօրինակ թվերից»,- նշեց նա:

«Անտառային համայնքներում չեն թաքցնում, որ ակտիվությունը սկսում է օգոստոսից, քանի որ պետք է երեխաներին դպրոց ուղարկել, իսկ դա մեծ ծախսեր է պահանջում: Դա խոսում է այն մասին, որ անտառը հատվում է ոչ միայն տների ջեռուցման համար, այլ` առաջին հերթին բիզնեսի: Եւ, Իհարկե, այս գործում «Հայանտառ»-ը մեծ դեր ունի, քանի որ հնարավոր չէ մտնել անտառ` չիմանալով անտառապահին: Դրա համար էլ անտառապահներն ունենում են տուգանքների եւ քրեական գործերի այդքան մեծ տոկոս: Բայց չէ որ նրանց հետեւում ինչ-որ մեկը կանգնած է»,- ընդգծեց Զարաֆյանը:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ կառավարությունը, որը մոտ 20% պակաս ֆինանսավորեց անտառային սեկտորին, փաստացիորեն ստիպեց «Հայանտառ»-ին օրինական հիմունքներով զբաղվել արդյունաբերական հատումներով:

«Ուշադրություն դարձնելով նրան, որ Հայաստանը մտնում է սակավանտառ երկրների ցուցակի մեջ (մի շնչին ընդամենը 0,12 հա), ապա անտառի պահպանման հարցը շարունակում է մնալ ամենաարդիների թվում»,- նշում են IUCN-ի եւ ICARE-ի փորձագետները:

| Դիտում: 760 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.