Երկուշաբթի, 29.04.2024, 06:59

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 29 » Անտառները Հայաստանում խոցելի են հրդեհների հանդեպ
20:07
Անտառները Հայաստանում խոցելի են հրդեհների հանդեպ
«Հայաստանում հրդեհները, համեմատած այլ երկրների հետ, շատ մեծ չափերի չեն հասնում։ Վերջին 10 տարվա ընթացքում այրվել է 1964 հա անտառային տարածք, իսկ 2010 թ-ին 2-3 դեպք է գրանցվել»,- հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը։ Նա նաև հայնտեց, որ ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում փորձում են արագ արձագանքման խմբեր ստեղծել։

Կլիմայական փոփոխության ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը Հայաստանի վրա անդրադառնում է մի շարք ձևերով՝ բարձրացնում է երաշտների և չոր եղանակների ինտենսիվությունը. «Ինչ խոսք, հրդեհներ միշտ էլ եղել են, բայց երաշտի հաճախականությունը նպաստում է տարածքների ավելի մեծ ընդգրկմանը։ Ջերմաստիճանի բարձրացման հետ անտառի ստորին հատվածն է բարձրանում, այսինքն՝ զոնաներն են փոխվում»։ Նա նաև հավելեց, որ ԱԺ-ում այժմ քննարկվում է դաշտերի այրման արգելքի մասին օրենքի նախագիծը, որտեղ լրացում է կատարվելու, և իրենք հուսով են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այն կընդունվի։

Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ կլիմայի փոփոխության ներքո Սյունիքի մարզի անտառները համարվել են ամենախոցելիները, և Սյունիքի անտառներում իրենք աշխատում են ինչպես սարքավորումներ տրամադրելով, այնպես էլ անտառշինական ծրագրերում հրդեհի նկատմամբ նախապատրաստվածության աստիճանը բարձրացնելով։


| Դիտում: 911 | Ավելացրեց: AH | Գնահատական: 5.0/2 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.