Ուրբաթ, 26.04.2024, 20:57

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 1 » ԱՊԱԳԱ ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ՌՈՍՏՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
19:36
ԱՊԱԳԱ ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ՌՈՍՏՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գերմանիայի Ռոստոկի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում հայ ապագա քիմիկոսներն իրենց ավարտական աշխատանքների համար ուսումնասիրություններ կարող են կատարել Ռոստոկի համալսարանում: Ուսանողներին տրամադրվում է DAAD-ի կրթաթոշակ ե՛ւ բնակության, ե՛ւ սնվելու, ե՛ւ ուսումնասիրություններ կատարելու համար: Վերջիններս վճարում են միայն ճանապարհածախսի համար:

Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նշեց, որ այս գործում մեծ ներդրում ունի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը, ում աջակցությամբ էլ հայ ուսանողները կրթաթոշակ են ստանում:

Եթե նախորդ տարիներին ուսանողներ էին ընտրվել միայն բակալավրիատից, ապա այս տարի Ռոստոկ կմեկնեն նաեւ մագիստրատուրայի 2 լավագույն ուսանողներ: Նրանք Ռոստոկի համալսարանում ուսումնասիրություններ են կատարում կա՛մ 6 ամսվա, կա՛մ մեկ տարվա ընթացքում:

«Եթե համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը գտնում է, որ ուսանողը բավարար պատրաստվածություն ունի, ապա նա կարող է այնտեղ 2 տարի փորձեր կատարել»,- հավելեց Տարիել Ղոչիկյանը:

Քիմիայի ֆակուլտետի դեկանը նաեւ փաստեց, որ այն բոլոր շրջանավարտները, ովքեր եղել են Ռոստոկի համալսարանում, մեծ հաջողությունների են հասել:



Գովազդ


Зрелые бляди москвы.
| Դիտում: 1226 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.