Առատ ձյան տեղումները և ջերմաստիճանի արագընթաց նվազումը նոր մարտահրավեր հանդիսացան "Էյ Թի Փի” ԲՀ-ի աշնանային ծրագրերի համար: Չնայած հյուսիսում եղանակային պայմանների պատճառով մեր աշխատանքների ժամանակավոր հետաձգմանը, ծառատունկ ծրագիրը հասցրեց տնկել ընդհանուր 87,143 ծառ այս աշուն: Ընդհանուր առմամբ, 2011 թ-ի ընթացքում "Էյ Թի Փի”-ն տնկել է 246,397 ծառ:
"Անկանխատեսելի եղանակային պայմանները ստիպեցին "Էյ Թի Փի”-ին ավարտել ծառատունկը համեմատաբար ավելի վաղ այս աշուն: Սակայն, նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում "Էյ Թի Փի”-ն զգալի նվաճումներ ունեցավ իր ծառատունկի ծրագրերում”, նշում է "Էյ Թի Փի” անտառային ծառայությունների ծրագրի ղեկավար Անի Հայկունին:
Այս տարի, "Էյ Թի Փի” ԲՀ-ի SEEDS ծրագիրը առավելապես զբաղվել է նախկինում արդեն իսկ տնկված անտառային վայրերի խնամքով` ծառերի կպչողականության ցուցանիշները ապահովելու և բարելավելու նպատակով: Քաղհանի և մաքրման աշխատանքեր են կատարվել անցյալ տարվա ընթացքում տնկված և պահպանված հազարավոր տնկիների շուրջ, ինչպես նաև տնկվել են նոր ծառեր:
Այս աշուն ընդհանուր 62,728 ծառ է տնկվել Լոռվա մարզի Ծաղկաբեր և Ջրաշեն համայնքային հողերի վրա: Գարնանը SEEDS ծրագիրը տնկել էր 124,057 ծառ:
«Մեր հիմնական մարտահրավերը եղանակն էր այս աշուն: Մյուս կողմից սեզոնային աշխատողների կողմից իրականացված աշխատանքում մենք ունեցանք ակնհայտ բարեփոխումներ` տնկիների որակի և խնամքի հետ կապված», նշում է SEEDS ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը: «Քանի որ մենք ունենք աշխատողների մի խումբ, ովքեր աշխատում են «Էյ Թի Փի» ԲՀ-ի հետ արդեն մի քանի ծառատնկման սեզոն, նրանք ամբողջապես տիրապետում են «Էյ Թի Փի» ԲՀ-ի կողմից ներկայացված որակի չափորոշիչներին, որպեսզի ապահովեն լավագույն արդյունքները: Ինչևէ, մենք պարբերաբար վերահսկում ենք աշխատանքի որակը, որպեսզի համոզված լինենք, որ ամեն ինչ համապատասխանում է որակի ամենաբարձր չափանիշներին»:
«Մեր ծրագրերի նպատակն է ոչ միայն պարզապես տնկել ծառեր, այլ նպաստել տնկված տարածքների հետագա զարգացմանը` որպես էկոհամակարգեր»: Մի քանի տասնամյակ անց այդ տնկված տարածքները կդառնան համայնքային այգիներ ու անտառներ և կբավարարեն տեղի բնակիչների կարիրքները` նպաստելով համայնքային զարգացմանը: Ես հավատում եմ, որ գալիք սերունդների կողմից բարձր կգնահատվի «Էյ Թի Փի» ԲՀ-ի դերը Հայաստանի սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունացման գործում», ավելացնում է Ա. Հայկունին:
Անտառատնկման նպատակով աճեցված տնկիները ձեռք են բերվում Մարգահովիտ գյուղում գտնվող Ջոն և Արտեմիս Միրաքների անունը կրող տնկարանից և Գետիկ գետի ավազանի տնամերձ տնկարաններից: Տնամերձ տնկարանների զարգացման ծրագիրը մեր`աղքատության կրճատման դեմ ուղղված նախաձեռնություններից մեկն է և «Էյ Թի Փի» ԲՀ-ն այն իրականացնում է 2004թ-ից ի վեր:
«Ի հավելումն իրականացված մեծածավալ անտառատնկման` «Էյ Թի Փի» ԲՀ-ը համագործակցում է իր համայնքային գործընկերների հետ` փոքր համայնքային անտառների ստեղծման նպատակով: Հատուկ ուշադրություն են արժանանում այն գյուղերը, որոնք գտնվում են անտառածածկ տարածքներից հեռու, քանի որ հատկապես այդ գյուղերը ունեն կանաչ տարածքների կարիք», - բացատրում է Վ. Մելիքյանը: Այս աշնանը SEEDS ծրագիրը համայնքային անտառների համար տրամադրեց 5,860 ծառ, իսկ հաջորդ տարի պլանավորվում է տրամադրել լրացուցիչ տնկիներ Կոտայքի մարզի Թեղենիկ և Կարենիս գյուղերին:
Համայնքային ծառատունկ ծրագիրը, որը "Էյ Թի Փի” ԲՀ-ի անդրանիկ ծրագիրն էր, նույնպես հաջողությամբ ավարտել է աշնանային տնկումները: Տնկվել են 24,415 դեկորատիվ և մրգատու ծառեր` ի հավելումն գարնանը տնկված 35,197 ծառերի: «Էյ Թի Փի» ԲՀ-ի հետ համագործակցող նոր համայնքներից էին` Պտղունք, Ագարակ, Սարալանջ, Ձորափ և Ֆերիկ գյուղերը:
Մրգատու ծառեր տրամադրվեցին Ակնաղբյուր, Թեղենիկ և Վարդենուտ գյուղերին` կարիքավոր ընտանիքների համար տնամերձ այգիներ ստեղծելու նպատակով: Մրգատու ծառեր տրամադրվեցին նաև Ֆյուլեր տնաշինական կենտրոնին` Արագածոտն և Լոռի մարզերում ծրագրի շահառուներին աջակցելու նպատակով: «Էյ Թի Փի» ԲՀ-ի կողմից տրամադրված ծառերից մոտ 105.000 կգ միրգ է հավաքվել ավելի քան 200 համայնքներից: Հավաքվել է ծիրան, բալ, վայրի խնձոր, դեղձ և տանձ:
"Էյ Թի ՓԻ” ԲՀ-ի առաքելությունն է ծառատունկերի միջոցով հայաստանցիների կենսամակարդակի բարելավումը, բնապահպանությունը և բնական էկոհամարգի պահպանումը: "Էյ Թի ՓԻ” ԲՀ-ի երեք հիմնական նախաձեռնություններն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման ծրագրերը: Հավելյալ տեղեկության համար այցելեք` www.armeniatree.org:
|