Շաբաթ, 27.04.2024, 00:07

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Եվս մեկ ոսկու հանք սկուտեղի վրա
22:05
Եվս մեկ ոսկու հանք սկուտեղի վրա
Հայաստանի հաշվեկշռում գտնվող 14 ոսկու հանքավայրերից եւս մեկը պատրաստվում են բաց եղանակով շահագործել: Դա  Սյունիքի Ծավ համայնքի հարեւանությամբ գտնվող Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրն է:  Մայիսի 29-ին գյուղում տեղի կունենան հասարակական լսումներ, որը կազմակերպել է «Օփուլենդ Թրեյդինգ Սոլյուշնս» ՍՊԸ-ն գյուղապետարանի հետ համատեղ: Հանքավայրն անմիջականորեն հարակից է Շիկահողի արգելոցին, որի կողքին գտնվում է Ծավ գյուղը: Միայն այդ հանգամանքը պետք է հիմք ծառայեր, որպեսզի Բնապահպանության նախարարությունը, որը հատուկ պահպանվող տարածքների ուժեղացման համար միջազգային կազմակերպությունների եւ հիմնադրամների կողմից աջակցություն է ստանում, թույլ չտար նախագիծը դիտարկել:  Դա լիովին կհամապատասխաներ Բնապահպանության նախարարության գործառույթներին  եւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին: Այնուամենայնիվ, նախագիծն ընդգրկված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի մեջ եւ ներկայացված է հանրային քննարկման: Սյունիքից մեր աղբյուրները հայտնում են, որ Ծավ գյուղի բնակիչները, որտեղ պետք է լինեն լսումները, աջակցում են նախագծին: Գյուղն աղքատ է եւ հետաքրքրված է աշխատատեղերով, որոնք առաջարկում է նրանց ընկերությունը: Դեռ այլընտրանք նրանց չեն առաջարկում:

Նախատեսվող հասարակական լսումների առնչությամբ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Թեղուտի պաշտպանության խումբը տարածել են հաղորդագրություն, որում ասված է. «Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ ս. թ. մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին տեղեկացանք լրատվամիջոցներից և ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից: Սակայն ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը և Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաև բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետևանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է՝ առանց գիտակցելու դրա կործանարար հետևանքները: Ցավում ենք նաև, որ տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղությունները չեն դառնում պետական քաղաքականության մաս, և հանրությանը պարտադրվում են ոչ-կայուն, հեռահար հաշվարկներ չունեցող, ներկա և ապագա սերունդների կենսական միջավայրը ապականող, ինչպես նաև նրանց առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը հաշվի չառնող տնտեսական ծրագրեր:

Հայաստանի ամենախոցելի, և ազգային ու համաշխարհային նշանակության էկոհամակարգ ունեցող տարածաշրջանում, բաց հանք շահագործելու այս մտադրությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Հույս ունենք, որ տարածաշրջանի բնակչությունը կկարողանա դրսևորել ճիշտ դիրքորոշում և կընտրի զարգացման կայուն ուղի, որի լավագույն հնարավորությունն այսօր այն ունի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության խնդրանքով և անմիջական մասնակցությամբ հաստատվել է «Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում» խոշոր դրամաշնորհային ծրագիրը՝ Գերմանական զարգացման բանկի 8,25 մլն եվրո արժողությամբ ներդրումով (ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հունվարի 30-ի ասուլիս): Այս ծրագրի իրականացմամբ տարածաշրջանի 12՝ այդ թվում Ծավ համայնքում, խթանվելու են կայուն սոցիալ-տնտեսական ծրագրեր, ստեղծվելու են գյուղատնտեսական արտադրության նոր հնարավորություններ և վերջապես՝ ներդրումներ են կատարվելու պահպանվող տարածքների կառավարման հզորացման ուղղությամբ: Այս ծրագիրն իր նշանակությամբ բացառիկ է, քանի որ նպատակաուղղված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվող Կենսոլորտային պահպանավայր ստեղծելուն: Այս ծրագիրը ու հանքի անմիջական հարևանությամբ գտնվող պահպանվող տարածքները (Շիկահող արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուփի նախատեսվող արգելավայրը) և ոսկու ներկայացվող բացահանքը պարզապես անհամատեղելի են: Անընդունելի է նաև Կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիրը բացահանքով վտանգի ենթարկելու այս փորձը:

Բացի վերը նշված հանգամանքներից, անհայտ ծագման և հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ՓԲԸ-ի ներկայացրած՝ Բարձրադիրի ոսկու բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել, որ այն գրված է բազմաթիվ թերություններով և հատկապես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության սխալ հաշվարկներով: Այս կապակցությամբ մենք շուտով կներկայացնենք հանգամանալից գնահատական: Կոչ ենք անում հանրային լսումներին մասնակցող տեղի բնակիչներին, ինչպես նաև այլ մասնակիցներին համարձակորեն դեմ կանգնել ոսկու բաց հանքի ծրագրին: Բնապահպանական մեր նախաձեռնությունները զորավիգ են սեփական երկիրը կործանարար տնտեսական ծրագրերից պաշտպանող բնակիչներին: Հատկապես Շիկահողի և Արևիկ ազգային պարկի նկատառումներով, հանրային լսումները պետք է իրենց մեջ ներառեն շատ ավելի լայն շրջանակներ ու խնդիրներ, քան բուն Ծավ համայնքի հիմնախնդիրները: Իմացեք, որ Երևանում և այլուր մենք սատարելու են Բարձրադիրի ոսկու բաց հանքը մերժող նախաձեռնությունները և առաջ ենք մղելու այլընտրանքային տնտեսական զարգմացման հնարավորությունները:

Բացահանքի նախագծին և ՇՄԱԳ-ին կարող եք ծանոթանալ այստեղ.

| Դիտում: 1029 | Ավելացրեց: Admin | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.