«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սոտքի հանքավայրի տեխնոլոգիական նոր և արդիական սարքավորումներն արդեն շահագործման են հանձնվել և ամբողջովին համապատասխանում են Հայաստանի օրենսդրությանը, ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտության մասին» ՀՀ օրենքի դրույթների` հանքարդյունաբերության ոլորտում փորձաքննության ենթակա են հանքարդյունաբերական գործունեության հետևյալ տեսակները` հանքանյութի արդյունահանումը և վերամշակումը: |
|
Ըստ գործող նախագծի` «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սոտքի հանքավայրում իրականացնում է հանքանյութի արդյունահանման աշխատանքներ: Մանրացնող նոր սարքավորման մոնտաժը Սոտքի հանքավայրում չի համարվում գործունեության առանձին տեսակ, որը ենթակա է լրացուցիչ փորձաքննության և հանդիսանում է հանքանյութի արդյունահանման նպատակով իրականացվող լեռնարդյունաբերական աշխատանքների գործընթացներից մեկը: Հանքաքարի մանրացումը նախատեսված է հանքավայրի շահագործման նախագծով և անհրաժեշտ է լեռնային ապարները մանրացնելու համար: Ըստ ՀՀ օրենսդրության, հանքանյութի արդյունահանման համար հատուկ լիցենզիան ընկերությանն արդեն իրավունք է տվել իրականացնել հանքահանման և վերամշակման աշխատանքներ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նման լիցենզիա ունի, կապված Սոտքի հանքավայրի հետ:
Լիցենզատուն իրավունք է տալիս համապատասխան գործունեություն իրականացնել հանքահանման հատվածներում, որոնք նախատեսված են նախագծով` միաժամանակ հետազոտելով նաև հանքանյութերը: Լեռնարդյունաբերական աշխատանքների իրականացման նպատակով ընկերությունն իրավունք է ստանում իրականացնել արտադրության պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր շինությունների, շենքերի շինարարությունը, կոմունիկացիոն գծերի, սարքավորումների տեղադրման ուղղությամբ աշխատանքները և այլն:
2011 թվականի ապրիլին ՀՀ կառավարության խնդրանքով էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը ձևավորել է հանձնաժողով, որն իրականացրել է «Գեոպրոմայնինգ» ընկերության համապատասխան փաստաթղթերի ստուգումներ, կապված մանրացնող նոր սարքավորումների տեղադրման ուղղությամբ` կապված նրա գործողությունների օրինականության հետ, և հաստատել է ընկերության այդ գործողությունների օրինականությունը: Հանձնաժողովի եզրակացությունը փոխանցվել է Գավառի Օրհուսի կենտրոնին:
Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հանդիսանում է միջազգային GeoProMining խմբի անդամ, որին Հայաստանում պատկանում է երկու ձեռնարկություն` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոտքի հանքավայրը և կառավարում Արարատի ոսկու ֆաբրիկան:
|