Երկուշաբթի, 29.04.2024, 12:37

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 8 » ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
19:56
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ


Այսուհետեւ ԵՊՀ ուսանողներն իրենց քննության վերջնական գնահատականը վաստակելու են փոքր-ինչ փոփոխված սկզբունքներով:
Արդեն տպագրվել է «Կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը», որտեղ զետեղված են նաեւ գնահատման կարգի փոփոխությունները:

Նախկինում ուսանողների` տվյալ առարկայի արդյունարար գնահատականը ձեւավորվում էր մի քանի բաղադրիչներից, այդ թվում` մասնակցության համար տրվող 4 միավորից: Սակայն ե՛ւ ուսանողության, ե՛ւ բուհի ղեկավարության քննարկումների արդյունքում կատարվեցին փոփոխություններ: Ըստ նոր կարգի` դասերի մասնակցության համար տրվում է 2 միավոր:

Իսկ մնացած 2 միավորը բաշխվում է հետեւյալ կերպ. եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատականը ձեւավորվում է 2 (մասնակցություն) + 4 (ընթացիկ) + 4 (ընթացիկ) + 10 (եզրափակիչ քննություն) սկզբունքով, իսկ առանց եզրափակիչ գնահատման դասընթացինը` 2 (մասնակցություն) + 9 (ընթացիկ) + 9 (ընթացիկ):

Անցկացվել է հարցում, որին մասնակցել են ինչպես ԵՊՀ դասախոսները, այնպես էլ ուսանողության մոտ 80%-ը:

Փոփոխության է ենթարկվել նաեւ պարտքերի վերահանձնման կարգը: Եթե նախկինում 4-ից ավելի պարտք ունեցող ուսանողներին հնարավորություն էր տրվում քննությունները վերահանձնելու, ապա այսուհետ քննաշրջանի ընթացքում 3 եւ ավելի պարտք ունեցողները հեռացվում են համալսարանից: Խոսքը վերաբերում է եզրափակիչ գնահատումով դասընթացներին: Կարգում արված փոփոխություններից մեկն էլ այն է, որ մեկ առարկան երկու անգամից ավելի չի թույլատրվում վերահանձնել:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանի խոսքերով` մինչեւ այժմ գործող ընթացիկ քննությունների անցկացման գրավոր կարգը մեթոդաբանական տեսանկյունից այնքան էլ հարմար չէր. «Քննության անցկացման ձեւը պետք է բխի տվյալ դասընթացի բնույթից, ուստի, ելնելով դրանից, ֆակուլտետն ինքն է որոշում քննությունը անցկացնել բանավո՞ր, թե՞ գրավոր` իհարկե հիմնավորելով դա»:

Ասվածը վերաբերում է նաեւ բանավոր եզրափակիչ քննությանը, որն անցկացվում էր բանավոր: Այսուհետ անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել նաեւ գրավոր:

Չնայած վերոնշյալ փոփոխությունները ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատվել են դեռեւս անցած ուստարում, սակայն կիրառության մեջ են մտնում այս տարվանից` ուսանողների եւ դասախոսների տեղեկացվածությունն ապահովելու համար:

Այս տարվանից ուժի մեջ է մտնում նաեւ ավարտական կուրսերի ՄՈԳ-ի (միջին որակական գնահատականի) ներքին շեմի սահմանման կարգը: Ըստ այդմ` բակալավրիատի դեպքում շրջանավարտի ՄՈԳ-ը պետք է լինի առնվազն 9, իսկ մագիստրատուրայի դեպքում` առնվազն 12 միավոր, որպեսզի ուսանողը կարողանա մասնակցել ավարտական քննություններին եւ գիտական աշխատանքի պաշտպանությանը: Այս կարգը տարածվում է այս տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների վրա:

| Դիտում: 779 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.