Երկուշաբթի, 29.04.2024, 15:13

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 8 » Գյուղատնտեսական մտահոգություններ. Հայաստանում ձկնաբուծությունը խթանում է տնտեսությունը, սակայն ցամաքեցնում արտեզյան ջրի աղբյուրները
19:51
Գյուղատնտեսական մտահոգություններ. Հայաստանում ձկնաբուծությունը խթանում է տնտեսությունը, սակայն ցամաքեցնում արտեզյան ջրի աղբյուրները
Հայաստանի կառավարությունը դրական է գնահատում երկրում ձկնաբուծության զարգացումը, ինչը խթանում է ոչ միայն տնտեսական աճը, այլև արտահանումը:

Սակայն Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների մեծ մասը անխնա օգտագործման հետևանքով չի վերականգնվում, իսկ Արարատի և Արմավիրի մարզերի շատ գյուղերում ցամաքում են խմելու և ոռոգման ջրի աղբյուրները:

Միաժամանակ ձկնաբուծությունը շարունակում է զարգանալ. գյուղնախարարության տվյալներով` եթե 2010-ին արտադրվել է 5420 տոննա ձուկ, ապա այս տարի, մոտավոր հաշվարկներով` նախատեսվում է ունենալ 7000 տոննա: Ընդ որում, ոլորտում արձանագրված աճը նպաստում է նաև գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրվող անկման կրճատմանը:

Արարատյան հարթավայրում գործող 234 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում, ինչի հետևանքով ցամաքել են հարթավայրի ավելի բարձրադիր գոտիներում գտնվող արտեզյան աղբյուրները:

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար Սիմոն Անդրեասյանի փոխանցմամբ` գյուղում տնտեսավարող 35 ձկնաբուծարանների գործունեության հետևանքով Հովտաշատի 130 աղբյուրներից 110-ն արդեն ցամաքել են, ինչի պատճառով գյուղի 1040 հա հողատարածքներից 700 հա-ն չի մշակվում, իսկ 1300 գլուխ անասունից մնացել է 500 գլուխ:

«Մեր գյուղում 1040 ընտանիք է ապրում, 3500 մարդ, ու ոչ մեկը գյուղը չի լքել, ոչ մի դուռ փակ չէ: Բայց այս մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողը, խմելու և ոռոգման ջրի աղբյուրները ցամաքել են, դաշտերը չորացել են, խոտ չկա, ստիպված մորթել են նաև իրենց անասունները, ու այս ամենը ձկնաբուծարանների պատճառով»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Անդրեասյանը:

Համայնքապետի թվարկած խնդիրներին բախվել են Արարատյան հարթավայրի բարձրադիր գոտիների գրեթե բոլոր գյուղերում: Կառավարությունն իրավիճակն ուսումնասիրելու և հարցին լուծում տալու համար անցյալ տարի կառավարական հանձնաժողով էր ստեղծել:

«Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները վերջին 2-3 տարիներին լրջորեն նվազել են, և դա խնդիր է: Սակայն ջուրը միայն ձկնարդյունաբերության համար չէ, նաև խմելու և ոռոգման համար է»,- խնդրի ուսումնասիրությունից հետո եզրակացրել էր կառավարական հատուկ հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Հատուկ հանձնաժողովը պարզել էր, որ Արարատի մարզում 87 ձկնարդյունաբերական ձեռնարկություններից միայն 27-ի տարածքներն են ջրային նշանակության, մնացածը արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության են: Արմավիրի մարզի 147 ձեռնարկություններից և ոչ մեկի տարածքը ջրային նշանակության չէ:

Պարզվել էր նաև, որ հանրապետությունում առկա են մոտ 5424 խորքային հորեր, որոնցում հիմնականում ջրաչափական սարքավորումներ տեղադրված չեն: Ուստի, որպես խնդրի լուծման մի մաս` կառավարությունը որոշել էր, որ արտեզյան յուրաքանչյուր հորի համար պետք է ջրաչափ տեղադրվի` ջրի օգտագործումը կառավարելու համար:

Օգոստոսի 17-ին Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել էր, որ տնտեսավարողներն իրենք պետք է ձեռք բերեն ջրաչափերը:

Խնդիրը, սակայն, միայն ջրաչափերի տեղադրմամբ չի լուծվելու, համոզված է Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանը.

«Այսպես հնարավոր չէ, որ 300-400 մարդ` ձկնաբուծարանների տերերն ու նրանց ընտանիքները, իրենց լավ զգան, դառնան իշխան ձուկ ու ջրում լողան, իսկ հազարավոր մարդիկ դրանից տուժեն»:

| Դիտում: 811 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.