Դսեղ գյուղը «կանաչ տնտեսության» զարգացման բոլոր հնարավորություններն ունի: Դսեղն անտառամերձ համայնք է, հայտնի է որպես հայ մեծ բանաստեղծ եւ գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Թումանյանի հուշարձանը գտնվում է գյուղի գլխավոր հրապարակում: Մեծ բանաստեղծը սիրում էր անտառը, բայց բանն այն է, որ Դսեղի շուրջ անտառ գրեթե չի մնացել:
Անտառի փոխարեն փայտամշակման ձեռնարկություններ են, որտեղ աթոռներ ու մանրահատակ են պատրաստում, ինչպես նաեւ Դսեղի անտառտնտեսությունը, որը նույնպես զբաղվում է փայտամշակմամբ եւ անտառը բերում է այլ գյուղական համայնքներից:
|
|
Թվում էր, որ նման պայմաններում կանաչ տնտեսության հոտ չի գալիս: Բայց պետք չէ շտապ եզրակացություններ անել: Գյուղում կառուցվում է այցելության կենտրոն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են վայրի բնությունը եւ անտառը, իհարկե: Ծրագրին մեզ ծանոթացրեց դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, ով Պահապանի կոչում է ստացել: Այս կոչումը նրան տվել է Թռչունների պահպանման հայկական միությունը, ինչը պարտավորեցնում է պաշտպանել թռչուններին եւ բնությունն ընդհանրապես: Այցելության կենտրոնում վայրի բնության սիրահարները կկարողանան օգտակար տեղեկատվություն ստանալ Դսեղի մասին` որպես կարեւորագույն թռչնաբանական տարածքի: «Մենք ցանկանում ենք գրավել նրանց, ովքեր զբաղվում են bird watching-ով»,- ասում է Շեկոյանը: Մեր կողմից նշենք, որ, bird watcher-ներն այն մարդիկ են, ովքեր պատրաստ են 1000-ավոր կիլոմետրեր անցնել միայն նրա համար, որպեսզի դիտեն թռչուների թռիչքը: Դսեղում թռչունները շատ են: Ոմանց մենք տեսախցիկով նկարեցինք: Թռչունների պահպանման հայկական միության փոխտնօրեն Լյուբա Բալյան, ով «Հայաստանի կարեւորագույն թռչնաբանական տարածքներ» ծրագրի համակարգողն է, օգնում է Էդուարդ Շեկոյանին այցելուների կենտրոնի կազմակերպման հարցում, «ԷկոԼուր»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Յուրաքանչյուր թռչուն յուրահատուկ է, եւ նրա թռիչքն է յուրահատուկ: Ով գեթ մեկ անգամ հրապուրվի, երբեք չի թողնի այս հոբբին: Մարդիկ այդ թռիչքներից հավաքածու են կազմում, համեմատում են, փոխանակում են տպավորությունները, տեսանյութերն ու լուսանկարները: Դա մարդկանց հատուկ կատեգորիա է, եւ մենք ուզում ենք, որ կենտրոնը բարձր մակարդակով գործի»,- ասաց նա:
Է. Շեկոյանի խոսքերով` կենտրոնում գործելու են ձեռքով հավաքված ինտերակտիվ խաղային սարքեր: «Մենք ֆիլմերի արխիվ ենք հավաքում, այդ թվում ֆիլմեր, որոնք մենք ենք նկարահանել: Մեր կոնտինգենտը նաեւ երեխաներն են: Մենք ուզում ենք, որ որ դա լինի օջախ, որտեղ նրանք հաղորդակից լինեն բնությանը»,- ասում է Շեկոյանը: Մշակված են ապագա էքսպեդիցիաների երթուղիները, այդ թվում եւ երթուղի, որն անցնում է ոչ մեծ Ծովեր լճի միջով: Այստեղ Էդուարդ Շեկոյանը եւ դպրոցականները զբաղվել են աղբից տարածքի մաքրմամբ, որը մնում է պիկնիկներից հետո:
Եւ դպրոցի տնօրենը, եւ նրա աշակերտները, հույս ունեն, որ կանաչ տնտեսությունը կյանքի ուղեգիր կստանա: «Մենք չէ որ հենց այնպես չենք բնակություն հաստատել անտառի կողքին: Հավանաբար մեր պապերն ու նախապապերը գիտեին, թե ինչ է իրենց պետք: Մենք անտառի մասնիկն ենք, եւ պահպանելով այն, պահպանում ենք ենք մեզ»,- կարծում է Շեկոյանը:
|