2011 թվականի հուլիսի կտրվածքով՝ ՀՀ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 78 մլրդ 165 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՎԾ հրապարակումից:
Երևանի ավագանու նիստում հավանության է արժանացել «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն օպերատորների միջոցով իրականացնելու մասին» որոշման նախագիծը, որն ուղղված է աղբահանության և սանմաքրման որակյալ ծառայությունների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Խազեր» ՀԿ-ն ահազանգում է, որ Հայաստանը կորցնում է ջրային էկոհամակարգերի վերականգման հնարավորությունը: Պատճառը «ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման հաստատումն է ու «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հնարավոր ընդունումը: