Հասարակական կազմակերպությունները եւ սոցիալական ցանցերի ակտիվիստները որոշել են միավորվել եւ կրկին հայտարարել S.O.S. Սեւան: Սեպտեմբերի 20-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Սեւանա լճի փրկության համար առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ քննարկում:
Երեւանյան լճում դիտարկվում է մի շարք քիմիական միացությունների եւ տոքսիկ տարրերի` ալյումինի, վանադիումի, քրոմի, բրոմի, մագնեզիումի, սելենի, ինչպես նաեւ նիտրիտի, սուլֆատի, ամոնիումի իոնների սահմանային թույլատրելի նորմաների զգալի գերազանցում: