Կիրակի, 22.12.2024, 17:42

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 8 » «Բնապահպանական» հիստերիա
19:52
«Բնապահպանական» հիստերիա
Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյնօղլու Բաղիրովը, հերթական հիստերիկ հայտարարությամբ հանդես գալով, դժգոհել է Հայաստանից եւ Իրանից, որոնք իբր իր երկրին զրկում են ջրային պաշարներից:

Ադրբեջանցի պաշտոնյան նախ մեղադրել է հարեւան Իրանին, թե վերջինս Ուրմիա լիճը ցամաքեցումից փրկելու նպատակով պատրաստվում է Արաքս գետի ջրերն ուղղորդել դեպի լիճ՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:

Սակայն նույն Ադրբեջանը աչք է փակում «մեծ եղբայր» Թուրքիայի վարած բնապահպանական քաղաքականության վրա եւ չի դժգոհում, երբ Թուրքիան արդեն քանի տասնամյակ է` իր երկրի տարածքով հոսող գետերի ջրերը ամբարում է եւ թույլ չի տալիս, որ, օրինակ, Ճորոխի, Եփրատի եւ Տիգրիսի ջրերը հոսեն հարեւան երկրներ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Բաղիրովի, հայերն էլ փոխել են Ոսկեպար գետի հունը, որը մինչ այդ հոսում էր դեպի Ադրբեջանի Թովուզի շրջան:

Հարեւան երկրի բնապահպանության նախարարը հայտարարության տեքստն ավարտել էր հետեւյալ արտահայտությամբ. «Բարձյալը նրանց կպատժի դրա համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանը ստիպված է եղել փոխել Ոսկեպարի հունը, քանի որ գետի ջրերն անարգել լցվել են Ջողազի ջրամբարը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանցի դիպուկահարների գործուղությունների հետեւանքով ջրամբարից ջուր վերցնել հնարավոր չի լինում: Իսկ այսօր Ոսկեպարի ջրերն օգտագործվում են Ոսկեպար, Վաղանիստ, Ոսկեվան եւ Կոթի համայնքների 1100 հա վարելահողերը ոռոգելու համար:

| Դիտում: 857 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.