Կիրակի, 22.12.2024, 17:55

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 19 » Բնապահպանության նախարարությունը նորից մոռացավ Օրհուսի կոնվենցիայի եւ հասարակայնության մասին
19:43
Բնապահպանության նախարարությունը նորից մոռացավ Օրհուսի կոնվենցիայի եւ հասարակայնության մասին
Կառավարման համակարգում ժողովրդավարական բարեփոխումների մասին հայտարարությունները մնում են թղթի վրա, իսկ իրականում բոլոր որոշումներն իջնում են վերեւից: Ահա կառավարության կողմից մի շարք որոշումներում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնք ուղղված են «Արգելոցապարկային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Շիկահող» պետական արգելոց», «Արփի լիճ» ազգային պարկ», «Արևիկ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հասարակական լսումներ չեն անցել:

Հասարակական կազմակերպությունները սոցիալական ցանցերում արդեն արձագանքել են, որ Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված նախագիծը հասարակական լսումներ չի անցել, եւ որը հակասում է Օրհուսի կոնվենցիայի դրույթներին:


Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման պատասխանատվությունը կրում է հենց Բնապահպանության նախարարությունը: Նշենք նաեւ, որ ոչ «Դիլիջան» ազգային պարկի, ոչ Դիլիջան Օրհուս կենտրոնի, ոչ տեղի համայնքների, ոչ Գավառի Օրհուս կենտրոնի, ոչ Սեւանա լճի ավազանում գտնվող տեղի համայնքների ներկայացուցիչները նախագծի մասին տեղյակ չեն: Նրանք չգիտեին, որ ոչ միայն կարող են, այլեւ պետք է մասնակցեն կոլեգիալ կառավարման կառուցվածքի` Խորհրդի աշխատանքներին, քանի որ Խորհուրդը կունենա հատուկ պահպանվող տարածքների կառավարման եւ վերահսկման որոշակի լիազորություններ:

| Դիտում: 1027 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.