Ուրբաթ, 26.04.2024, 08:59

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 22 » Երեւանյան լիճը մեռնում է, իսկ դեղորայքի համար ոչ ոք չի ցանկանում վճարել` ոչ «Երեւանջուր»-ը, ոչ Բնապահպանության նախարարությունը
19:14
Երեւանյան լիճը մեռնում է, իսկ դեղորայքի համար ոչ ոք չի ցանկանում վճարել` ոչ «Երեւանջուր»-ը, ոչ Բնապահպանության նախարարությունը
Երեւանյան լճում դիտարկվում է մի շարք քիմիական միացությունների եւ տոքսիկ տարրերի` ալյումինի, վանադիումի, քրոմի, բրոմի, մագնեզիումի, սելենի, ինչպես նաեւ նիտրիտի, սուլֆատի, ամոնիումի իոնների սահմանային թույլատրելի նորմաների զգալի գերազանցում: Երեւանյան լիճը գործնականորեն երկար տարիների ընթացքում լքված վիճակում է եղել:Երեւանի քաղաքապետարանը ինչ-որ ժամանակ ծրագրել է մաքրել լիճը. «Ոչ բավարար վիճակում է ջրավազաններից առավել կարևորը` Երևանյան լիճը: Գետերով ջրամբար են լցվում բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր տնատերերի կենցաղային և շինարարական աղբը, կեղտաջրերը և այլն»: 

Եւ քաղաքապետարանն անմիջապես նշում է, որ որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի մաքրի Երեւանյան լճի ափամերձ տարածքները, հավաքի աղբը: Միջոցառման տարեթվերը 2009-2010 թվականներն են: Եթե նույնիսկ ուշադրություն դարձնենք նրան, որ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են, միեւնույնն է, լճի խնդիրը չի լուծվել: Աղտոտումը կատարվում է մշտապես, բացի այդ, բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է: Իսկ լճի մաքրման միջոցառումները ժամանակավոր են եւ պարտադիր բնույթ չեն կրում: Այնուամենայնիվ նշենք, որ ջրային ռեսուրսի` կոյուղաջրերով աղտոտման եւ այդ աղտոտման համար նախազգուշացման միջոցառումների ուղղակի պատասխանատվություն կրում է «Երեւան ջուր» ՓԲԸ-ն: Իսկ տեսչական գործառույթները` ընդհուպ մինչեւ պատժիչ միջոցառումները, դրված են ՀՀ բնապահպանության նախարարության վրա: Սակայն ինչպես մենք տեսնում ենք, այդ պատասխանատվությունը դեռ թղթի վրա է: 

| Դիտում: 845 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.