Կիրակի, 22.12.2024, 16:57

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 20 » Եթե Ամուլսարի ոսկու հանքավայրը վնասի Ջերմուկին, ապա չի շահագործվի. Ջերմուկի քաղաքապետ
20:32
Եթե Ամուլսարի ոսկու հանքավայրը վնասի Ջերմուկին, ապա չի շահագործվի. Ջերմուկի քաղաքապետ
Եթե Ջերմուկից ուղիղ շառավղով 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը վնասի Ջերմուկի` որպես առողջարանային քաղաքի գոյությանը, ապա այն չի կարող շահագործվել: NEWS.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: «Հրավիրել ենք անկախ փորձագետներ, քննարկումները գնում են, նաեւ հրավիրել եմ բնապահպաններին` «Էկոլուրին», որ մեզ հետ միասին աշխատեն եւ օժանդակեն, ու եթե այդպիսի խնդիր առաջանա` արգելք հանդիսանանք»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ` բնապահպանական փորձաքննությունը վստահվել է բրիտանական հեղինակավոր կազմակերպությանը, որը 300 տարվա պատմություն ունի եւ բարձր է գնահատում սեփական իմիջն ու հեղինակությունը:Իսկ մինչ այդ տեղացի փորձագետները քաղաքապետին ներկայացրել են, որ ոչ մի լուրջ բնապահպանական խնդիր ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված չի առաջանա: «Ուրանի մասնագետների հետ ենք խոսել, որոնք ֆիքսել են, թե Հայաստանում որտեղ ուրան կա, իսկ Ամուլսարը դրանց մեջ չէ: Իսկ եթե փոշու խնդիրն է, մեզ ապացուցում են, որ փոշին 1 կմ հեռավորությունից չի անցնում: Պայթեցման խնդիրներ կան, բոլոր խնդիրները քննարկել ենք, հանրապետության նախագահին էլ խնդրել ենք, որ բնապահպանների ու մասնագետների հետ հետամուտ լինեն»,- ասաց Ջերմուկի քաղաքապետը:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը տրվել է կանադական Lidian International ընկերությանը, որի շահերը Հայաստանում ներկայացնում է Գեոթիմ» ընկերությունը: Ըստ վերջին հետախուզական տվյալների` Ամուլսարում առկա է 40 տոննա կամ 1.4 մլն ունցիա ոսկու պաշար: Հանքը նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Lidian International-ի բաժնետոմսերը գնանշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է:

| Դիտում: 812 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.