Ուրբաթ, 19.04.2024, 02:24

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 20 » ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴՈՒ ԵՍ
20:36
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴՈՒ ԵՍ
ԵՊՀ առաջին կուրսեցիները երդվեցին արժանի լինել «Երեւանի պետական համալսարանի ուսանող» կոչմանը:
Երեւանյան տաք երեկոն լցվել էր համալսարանական ջերմ ժպիտներով: Երեկ Մայր բուհը տոնում էր ՀՀ անկախության 20-ամյակը եւ ողջունում առաջին կուրսեցիներին:

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Էլվիրա Սարգսյանը վառվռուն աչքերով այն առաջին կուրսեցիներից մեկն էր, ով եկել էր երդվելու: «Մի առանձնահատուկ հպարտություն եմ զգում երդման տեքստը կարդալիս, ուզում եմ արժանի լինել համալսարանական կոչմանը»,- ասում է նա:

Ծրագրի գեղարվեստական մասն ապահովել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը. «Երգերի ընտրությունը, պարային բեմադրությունները նվիրել ենք մեր երկրի քսանամյա անցած ուղուն: Այսօր համալսարանականներին սպասվում է անակնկալներով հարուստ երեկո»,- համերգից առաջ մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Մինչ հանդիսության մեկնարկը ուսանողները ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեցին ԵՊՀ տարածքում տեղակայված եւ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Անկախությունը հեշտ չի տրվել մեզ` մեր ժողովրդին ու նաեւ համալսարանականներին: Եկե՛ք սրբությամբ հիշենք բոլոր զոհերի անուններն ու այս օրվա համար հպարտությամբ շնորհակալ լինենք նրանց»,- իր ելույթում նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հանդիսությունը սկսվեց ՀՀ օրհներգով, այնուհետեւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի անունից ՀՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորեց Մայր բուհին եւ օրհնեց առաջին կուրսեցիների մուտքը համալսարան. «Մաղթում ենք, որ նշանավոր համալսարանականների ոսկե շղթան համալրվի ձեզանից շատերով: Դուք եք համալսարանը»:

Տոնն իրոք կայացավ: ԵՊՀ մշակույթի կենտրոնը պատրաստել էր տոնական շքեղ համարներ: Առաջին անգամ համալսարանականներին ներկայացվեց հախվերդյանական բեմադրություն: Կենտրոնի մենակատար Տիգրան Գրիգորյանը զուգերգ կատարեց էստրադային երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Համալսարանականներին իր կատարումով ողջունեց նաև սիրված երգիչ Դավիթ Ամալյանը: Պարային համույթն ու երգչախումբը ներկայացան նոր կատարումներով:

Համերգի ընթացքում բոլորի հոգում կուտակված լիցքերը վերջում կրկին հնչած ՀՀ օրհներգից հետո հրավառության տեսքով պայթեցին երկնքում:

| Դիտում: 1036 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.