Կիրակի, 22.12.2024, 17:21

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 9 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
20:17
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը պատրաստ է բաց քննարկման:

Երեկ ԵՊՀ պատմության, աստվածաբանության եւ տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու եւ իրենց մտահոգող հարցերն ուղղելու ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին:


ԵՊՀ պրոռեկտորը նախ շնորհավորեց ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` ցանկանալով, որ ուսանողներն իսկապես կարողանան վայելել ուսանողական տարիները, քանի որ դրանք միշտ մնում են մարդկանց հուշերում: Այնուհետեւ նշեց, որ հանդիպման նպատակը ուսանողների շրջանում առաջացած մի շարք խնդիրների վերհանումն է եւ դրանց լուծման ուղիների փնտրումը:

Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում` բուհում նորացված գնահատման համակարգի` ուսանողության եւ դասախոսական անձնակազմի իմացության, դրա օգտակարության, ֆակուլտետային ռոտացիոն համակարգի փոփոխման (անցում դեպի ամբիոնային ռոտացիոն համակարգ), ԵՊՀ-ում օտար լեզուների դասավանդման հետ կապված մի շարք խնդիրների, ինչպես նաեւ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից հրատարակվող էլեկտրոնային հոդվածների ժողովածուների ստեղծման վերաբերյալ:

Պատմության ֆակուլտետի ուսանողներից մեկի կարծիքով` ֆակուլտետային ռոտացիոն համակարգը կարող է ստեղծել որոշ անհավասար պայմաններ. տարբեր հոսքերում սովորող ուսանողները դասախոսների կողմից միեւնույն կերպ չեն գնահատվում: Դրան զուգահեռ` պրոռեկտորը նշեց, որ որոշ չափով կիսում է մտահոգությունը, սակայն դա սահմանված կարգի պահանջն է: Ռուբեն Մարկոսյանը տեղեկացրեց, որ շուտով ԵՊՀ պաշտոնական կայքում տեղադրված կլինեն ԵՊՀ բոլոր ֆակուլտետների բակալավրերի ու մագիստրոսների միջին որակական գնահատականները (ՄՈԳ), ինչը թափանցիկության բարձրացմանը միտված քայլ է:

Ինչ վերաբերում է օտար լեզվի դասավանդման խնդիրներին, ապա Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ աշխատանքային արդյունավետ գործունեության համար շրջանավարտին ավելի շատ անհրաժեշտ է լինում անգլերենի իմացությունը, եւ այս տեսանկյունից կողմ է անգլերենի խորացված ու լիարժեք դասավանդմանը: Այնուամենայնիվ, ինչպես հաճախ նշում ենք, ԵՊՀ-ն բազմալեզու համալսարան է, եւ այլ լեզուների դասավանդումը նույնպես պետք է իրականացվի:

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկն էլ առաջարկեց համալսարանում 4-րդ կուրսից անցկացնել TOEFL-ի անվճար պարապմունքներ, քանի որ դրանց անհատական մակարդակով կազմակերպումը մեծ ծախսերի հետ է կապված, եւ ոչ բոլոր ուսանողներն են ի վիճակի հոգալ այդ ծախսերը:

Ուսանողները հետաքրքրված էին նաեւ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի գործունեությամբ: Պրոռեկտորը նրանց ծանոթացրեց վերջին շրջանում ձեռք բերված մի քանի մասնավոր ընկերությունների հետ կնքված պայմանագրերին, թեեւ շեշտեց, որ յուրաքանչյուր տարի ԵՊՀ են ավարտում շուրջ 3-4 հազար ուսանողներ, եւ հնարավոր չէ բոլորին ապահովել աշխատանքով: Բացի այդ` մասնավոր ընկերությունները աշխատողներ փնտրում են ոչ միայն բուհերում, այլեւ աշխատանքային շուկայում, որն այսօր բնութագրվում է գործազրկության բարձր ցուցանիշով:

Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին էլ հետաքրքրում էր, թե արդյոք հնարավոր է ունենալ էլեկտրոնային հոդվածների ժողովածու, որը կստանար գիտական կոդավորում, եւ ուսանողները հնարավորություն կունենային իրենց հոդվածներն այդտեղ տպագրելու: Պրոռեկտոր Մարկոսյանը նշեց, որ ինքը նույնպես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ խնդրի շուտափույթ լուծման հանդեպ եւ պատրաստ է աջակցել ուսանողներին:
Հանդիպման վերջում ԵՊՀ պրոռեկտորն ուսանողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել իրեն, իսկ ինքը կփորձի ուսանողական կառույցների եւ ռեկտորատի այլ իրավասու մարմինների միջոցով լուծումներ գտնել բարձրացված խնդիրներին եւ միաժամանակ կոչ արեց ավելի ակտիվ լինել ու մասնակցել ներհամալսարանական կյանքին:


| Դիտում: 1274 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.