Կիրակի, 22.12.2024, 17:04

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 20 » Հայկական հանքերը կշահագործվեն ամերիկյան տեխնիկայով
20:31
Հայկական հանքերը կշահագործվեն ամերիկյան տեխնիկայով
Հայաստանում աճում է հետաքրքրությունը աշխարհում խոշորագույն հանքարդյունաբերական տեխնիկա արտադրող Caterpillar ընկերության արտադրանքի նկատմամբ: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 20-ին Քաջարանում անցկացվող սեմինարի ընթացքում Հայտարարեց «Ցեպելին Արմենիա» ընկերության նախագահ Հեյկո Քրայզերը: Նշենք, որ Zeppelin group-ը հանդիսանում է ողջ աշխարհում Caterpillar-ի բացառիկ ներկայացուցիչը; Մոտ 5 տարի առաջ այդ միջազգային ընկերությունը ներկայացուցչություն է բացել նաեւ Հայաստանում: Այս ընթացքում ընկերությունը միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառել է 30 միավոր տեխնիկա, ընկերության արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ մյուս հանքերը` Թեղուտ, Ախթալա, Ղափան, Սոթք եւ այլն: :
Սպասվում է, որ երկաթի հանքավայրերի շահագործումը բացառապես կիրացվի ամերիկյան տեխնիկայով, որը ավելի արդյունավետ է, եւ ավելի քիչ վառելիք է օգտագործում: Ըստ Քրայզերի` իրենց տեխնիկան կարելի է օպգտագործել նաեւ ոչ մետաղական հանքերում, սակայն քանի որ հայկակակն քարհանքերը համեմատաբար փոքր չափեր ունեն, այդ պատճառով նախընտրում են ռուսական կամ բելառուսական համեմատաբար էժան տեխնիկան:

Zeppelin group-ի տարածաշրջանային մենեջեր (ԱՊՀ-ի Արեւմտյան մաս) Ալեքսանդր Մազմանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համաշխարհային մակարդակով հանքերում օգտագործվող տեխնիկայի 70 տոկոսը Caterpillar ընկերության արտադրանքն է: Այն ավելի արդյունավետ է, ապահովվում է բարձրակարգ սպասարկում, կադրերի վերապաատրաստում; Վաճառքի ժամանակ օգտագործվում են վճարման ճկուն մեխանիզմներ` լիզինգ, տարաժամկետ վճարում եւ այլն:

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տրանսպորտային բաժնի վարիչ Ռուբեն Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Caterpillar-ի տեխնիկան իրոք թույլ է տվել հանքում արդյունավետությունը ավելացնել 25 տոկոսով: Արդյունքում` ավելացել են շահույթները եւ պետությանը վճարվող հարկերը: Ներկայում, օրինակ, ծանր ինքնաթափերի մեծ մասը Քաջարանում Caterpillar-ի արտադրանքն է:

| Դիտում: 871 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.