Ուրբաթ, 19.04.2024, 12:51

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 15 » Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ
19:04
Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ
Երևանի ավագանու նիստում հավանության է արժանացել «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն օպերատորների միջոցով իրականացնելու մասին» որոշման նախագիծը, որն ուղղված է աղբահանության և սանմաքրման որակյալ ծառայությունների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևան քաղաքում ներկայում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները մատուցվում են Երևան համայնքի ենթակայության 12 կազմակերպությունների միջոցով, որոնք չունեն բավարար տեխնիկական և ֆինանսական միջոցներ: Ավտոմեքենաների և այլ գույքի հիմնական մասը շահագործվում է 1985-86թթ.-ից: Բավարար նյութատեխնիկական բազա ապահովելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 10 մլրդ դրամի ներդրում:

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը ավագանուն տեղեկացրել է, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները բարձր որակով կազմակերպելու համար նախատեսվում է մրցութային կարգով ընտրել միջազգային երկու մասնագիտացած օպերատորներ, որոնց հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց հետո, կապահովվի ազատ մրցակցային և բարենպաստ ներդրումային դաշտ: Այս հարցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ աղբահանության ոլորտում դեռևս տարեսկզբին առկա 6000 գործող պայմանագրերի համեմատ, այժմ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի թիվը հասնում է շուրջ 12000-ի: Հետևողական վերահսկողություն է իրականացվում ֆինանսական հոսքերի ու հավաքագրման գործընթացի ուղղությամբ: Բացի այդ, վերջերս ընդունված «Աղբահանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` մրցույթը շահած օպերատորներին հնարավորություն կտրվի այլ կառույցների լիազորել աղբահանության և սանմաքրման ծառայությունների դիմաց գումարների հավաքագրումը, ինչը կհանգեցնի ծախսերի նվազեցմանն ու կարգապահության բարձրացմանը:

Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ:

| Դիտում: 776 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.