Կիրակի, 22.12.2024, 17:37

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 9 » ՄՐՑՈՒՅԹ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
20:14
ՄՐՑՈՒՅԹ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Սպառողների ֆինանսական կրթության բարձրացման ծրագրի» շրջանակներում հայտարարում է «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները: Մասնակցել ցանկացողները պետք է գրեն ուսանողական աշխատանք հետեւյալ թեմաներից մեկով.
1. Ֆինանսական համակարգի հաշտարար. Օմբուդսմե՞ ն, թե՞ միջնորդ դատարան,
2. Ածանցյալ արժեթղթերը որպես ՀՀ տնտեսության զարգացումը խթանող գործիքներ,
3. Տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների փոխներգործությունը ՀՀ-ում,
4. Ֆինանսական վարձակալություն (լիզինգ), փոխառություն եւ վարկ. ո՞րն ընտրել,
5. Ապահովագրությունը որպես գյուղացիական տնտեսության զարգացման նախապայման,
6. Ֆինանսական միջնորդության ավելացմանն ուղղված պետական միջոցառումների արդյունավետության գնահատումը,
7. Ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության իրավական կարգավորման խնդիրները,
8. Ֆինանսական կրթությունը որպես ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման գործոն:

Հոդվածի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`
- Աշխատանքում պետք է արտացոլվեն հեղինակի մտորումները ՀՀ-ում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ:
- Աշխատանքը պետք է լինի վերլուծական բնույթի եւ անդրադառնա նաեւ միջազգային փորձին:
- Ուսանողը պետք է հստակ ձեւակերպի այն խնդիրը, որին ուղղված է իր աշխատանքը:

Հոդվածի ձեւին ներկայացվող պահանջներն են`
1. Հոդվածը չպետք է նախկինում տպագրված լինի:
2. Հոդվածի լեզուն հայերենն է` unicode (sylfaen) տառատեսակով եւ 12 տառաչափով:
3. Ծավալը պետք է լինի 6-8 էջի սահմաններում:
4. Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է կատարվեն հղումներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- աշխատանքը,
- կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բուհը եւ ֆակուլտետը,
- 3x4 չափսի լուսանկար:

Վերոնշյալը պետք է ներկայացվի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հետեւյալ եղանակներից մեկով.
- mrcuyt@fsm.cm էլ. հասցեով,
- փոստով` Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ,
- առձեռն` ներկայացնելով վերոնշյալ հասցեով:

Աշխատանքներն ընդունվում են մայիսի 9-ից մինչեւ նոյեմբերի 30-ը` ժամը 17:00-ը:

Մրցույթին սահմանված է երեք մրցանակային տեղ.
1-ին տեղ` 200.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ`150.000 ՀՀդրամ
3-րդ տեղ` 100.000 ՀՀ դրամ

1-ին տեղը զբաղեցրած աշխատանքը կտպագրվի: Ներկայացված աշխատանքները կդիտարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված կլինեն Հաշտարարի գրասենյակի աշխատակիցները եւ տնտեսագիտության ու իրավագիտության ոլորտի հեղինակավոր մասնագետներ:

Բոլոր այն աշխատանքները, որոնցում կհայտնաբերվեն գրագողության նշաններ, չեն դիտարկվի մրցութային հանձնաժողովի կողմից: Մանրամասների համար կարող եք զանգահարել 58-23-22 հեռախոսահամարով:


| Դիտում: 937 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.