Կիրակի, 22.12.2024, 17:04

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 8 » Ոսկին տիեզերքի պարգևն է Երկրին. հետազոտություն
19:49
Ոսկին տիեզերքի պարգևն է Երկրին. հետազոտություն
Երկրի վրա գործնականում ոսկու գրեթե բոլոր հանքաշերտերը և այլ ծանր մետաղները առաջացել են աստղակերպերի «ռմբակոծությունից», որին մոլորակը ենթարկվել է միջուկի «կարծրանալուց» հետո։ Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները Nature ամսագրում տպագրված հոդվածում։

«Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ թանկարժեք մետաղների մեծ մասը, որոնք էական դեր ունեն աշխարհի տնտեսության և արդյունաբերության մեջ, մեր մոլորակի վրա հայտնվել են երջանիկ պատահականությամբ, երբ Երկիրը բախվել և կուլ է տվել 20 էքսատոննա աստղակերպ»,- հայտնել է Բրիստոլի համալսարանի գիտնականների խմբի ղեկավար Մատտիաս Վիլլբոլդը։


Վիլլբորդի խումբն այսպիսի եզրակացույթանն է եկել՝ ուսումնասիրելով վոլֆրամ-182-ի և վոլֆրամ-184-ի իզոտոպների պարունակությունը գրենլանդյան լեռնապարներում և աստղակերպ-խոնդրիտներում (Արևային համակարգի «շինարարական նյութը»)։ Որպես կանոն երկրակեղևի վրա վոլֆրամ-182-ի և վոլֆրամ-184-ի հարաբերակցությունն ավելի բարձր է, քան աստղակերպերում. երկրի վրա ռադիոակտիվ հաֆնիում-182-ը լուծվում է վոլֆրամ-182-ի մեջ, ինչը տիեզերական ճառագայթների պատճառով տեղի չի ունենում տիեզերքում։

Ժամանակակից երկրագնդում վոլֆրամի իզոտոպների այդ հարաբերակցությունը շատ ավելի ցածր է, ինչ ապացուցում է, որ անցյալում երկրակեղևի բաղադրությունը փոխվել է։

Գիտնականները պարզել են, որ հին լեռնապարները պարունակում են 13%-ով ավելի շատ վոլֆրամ-182, քան ժամանակակից լեռնապարները։ Բացի այդ, դրանցում կան մեծ քանակությամբ այլ «ծանր» տարրեր, մանավորապես օսմիում 187։

Գիտնականների կարծիքով, դա ապացուցում է այդ լեռնապարների «երկրային» ծագումը, քանի որ օսմիում չկա ոչ խոնդրիտներում, ոչ այլ «տիեզերական» ապարներում։ Նրանք ենթադրում են, որ դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ վոլֆրամ-182-ի ցածր պարունակությամբ խոնդրիտները «խառնել են» վաղ երկրակեղևը։ Վոլֆրամ 182-ից բացի՝ այդ աստղակերպերը «ծածկել են» Երկիրը ոսկով և այլ ազնիվ մետաղներով։

| Դիտում: 997 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.