Ուրբաթ, 19.04.2024, 11:55

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 19 » Ուրանն ու երկաթը Հրազդանում միասի՞ն են, թե՞ ոչ, ահա թե ինչումն է հարցը
19:45
Ուրանն ու երկաթը Հրազդանում միասի՞ն են, թե՞ ոչ, ահա թե ինչումն է հարցը
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հրազդանցիներին պաշտոնապես հավաստիացրել է, որ Հրազդանի երկաթահանքը ուրան չի պարունակում: Նման կարճ եւ ոչնչով չհիմնավորված պատասխանը հրազդանցիներին չի գոհացնում, ովքեր իրենց բաց նամակում անհանգստություն են հայտնում Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման դեպքում ուրանի արտահոսքի կապակցությամբ:Անհանգստության համար իրական պատճառներ կան: «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հայտնի գիտական հոդվածում (Գ.Պ. Ալոյան, «Горный журнал», N 6, 2007թ.) նշված է, որ Անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարները գնահատվում են 30-40 հազար տոննա: Անտառային հանքերեւակման հեռանկարները մեծ են եւ սերտորեն կապված են Մարմարիկ գետի ավազանի`Մեղրաձորի ոսկու հանքավայրի, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրի եւ Մարմարիկի խորը բեկվածքի երկարությամբ երկաթահանքերի խմբի արդյունաբերական յուրացման հետ»:
Նշենք, որ եւ Հանքավանը, եւ Մեղրաձորը, հարակից են Հրազդանին, եւ որ Հրազդանի հանքավայրը հենց երկաթի է:

Այս կապակցությամբ մատնանշենք Հայաստանում ուրանի ծրագրի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրապարակային հայտարարությունը. «Նախ եւ առաջ պետք է հասկանալ` ուրան կա, թե ոչ»: Մենք կավելացնեինք` եւ միայն հետո պտասխանել, որ ուրան չկա:

| Դիտում: 850 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.