Կիրակի, 22.12.2024, 17:54

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 15 » SOS` Հայաստանը կորցնում է իր ջրային էկոհամակարգերը
19:03
SOS` Հայաստանը կորցնում է իր ջրային էկոհամակարգերը
«Խազեր» ՀԿ-ն ահազանգում է, որ Հայաստանը կորցնում է ջրային էկոհամակարգերի վերականգման հնարավորությունը: Պատճառը «ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման հաստատումն է ու «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հնարավոր ընդունումը:

«Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանի քաղաքացիական հասարակության ուղղված կոչում նշված է. «Ներկայումս ՀՀ-ում էլեկտրական էներգիա են արտադրում հարյուրից ավելի փոքր ՀԷԿ-եր` մոտ 130 մեգավատ ընդհանուր դրվածքային հզորությամբ: Նախատեսված է, որ դրանք պետք է արտադրեն տարեկան 400 միլիոնից ավելի կիլովատ-ժամ էլեկտրական էներգիա: Ներկայումս կառուցման լիցենզիա է տրված ևս ավելի քան 70-ի համար` մոտ 140 մեգավատ ընդհանուր դրվածքային հզորությամբ: Դա դեռ բավարար չհամարելով` ՀՀ կառավարության կողմից վերջերս (անցյալ շաբաթ) հաստատվել է «ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծը, որով նախատեսվում է կառուցել ևս 100 փոքր ՀԷԿ:

Միաժամանակ ընթանում են իրարամերժ հետևյալ գործընթացները` ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է օրենքի նախագծի ընդունում, ըստ որի պետք է արգելվի Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը, որպեսզի ձկները կարողանան ձվադրել ու բազմանալ: Միանշանակ ողջունելով այս նախաձեռությունը` հարց է առաջանում, իսկ Սևանի ավազանից դուրս գտնվող գետերում նույն խնդիրը չկա՞: Թե՞ այնտեղի ջրային էկոհամակարգերի ու ձկնաշխարհի վրա վերջնականապես խաչ ենք դրել: Դատելով վերջերս (09.09.2011թ) ՀՀ Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը ներկայացված «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից, կարելի է վստահաբար արձանագրել, որ այդ օրենքի ընդունումով Սևանի ավազանից դուրս` Հայաստանի Հանրապետության ջրային էկոհամակարգերի ու ձկնաշխարհի վրա վերջնականապես խաչ ենք դնում:

Սա այն դեպքն է, երբ նշված օրենքի կիրառմամբ մենք կկորցնենք ՀՀ ջրային էկոհամակարգերի վերականգման հնարավորությունը ապագայում: ՈՒստի խնդրում եմ տարածել սույն ահազանգը Հայաստանի բնաշխարհի իրական տերերի` քաղաքացիական հասարակության շրջանում` հրավիրելով հասարակական միջոցներով կանխելու ջրային էկոհամակարգերի վերջնական կորուստը: Միաժամանակ խնդրում եմ տրամադրել սույն գրությունը այդ հասարակությունը ներկայացնող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին»:


| Դիտում: 975 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.