Կիրակի, 22.12.2024, 17:27

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 2 » Տեղական նշանակության ապոկալիպսիս Սյունիք գյուղում
12:51
Տեղական նշանակության ապոկալիպսիս Սյունիք գյուղում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պոչեը լցնում է ոչ միայն պոչամբար, այլ նաեւ գետեր: Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիք գյուղի բնակիչները Վարդավանքի ձորով (Սյունիք սովխոզ) անցնող գետում ջրի փոխարեն ԶՊՄԿ-ի արդյունաբերական պոչեր են հայտնաբերել: Տեղի «Մեղու» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Ղուկասյանն այս մասին ահազանգով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին: «Նրանք ասացին, որ տեղյակ չեն, իսկ ես ասացի, ահա ես ձեզ տեղեկացնում եմ: Այնտեղ` գետում, կոնցետրատ է: Որտեղից է արտահոսել, չգիտեմ, նայեք»: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եւ տեղի լրագրողներ Մերի Սողոմոնյանը (Առավոտ) եւ Էվա Գրիգորյանը (www.armregions.am) Սյունիք գյուղում հանդիպեցին տուժած բնակիչների հետ: Գետի երկայնքով ձգվում են հողամասեր, որտեղ մարդիկ բանջարեղեն են աճեցնում, ծառեր են տնկել: Գյուղի բնակիչ Ֆրունզիկ Զաքարյանը նույնիսկ փոքր տարածքում ձուկ էր բուծում: «20-30 մանրաձուկ էի գցել, մտածում էի` կմեծանան, իսկ հիմա չգիտեմ` կամ սատկել են, կամ կուրացել»,- ասում է Զաքարյանը: Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվել մանրաձկների հետ, քանի որ պոչերը, ի տարբերություն ջրի, թափանցիկ չեն:


Շոգին հեղուկն աստիճանաբար չորանում է, եւ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ դա պարզապես կեղտոտ ջուր չէ, այլ կոնցետրատ է: «Ամբողջ բանջարեղենը եւ մրգերը չորացան: Մենք մեր հողամասերը գետի ջրով էինք ջրում: Իսկ հիմա ինչո՞վ ջրենք: Կենդանիների համար ջուր հեռվից ենք բերում: Այստեղ ջրի խնդիր կա: Գիշերը ջրի հերթ ենք կանգնում,- ասում է Զաքարյանը, կենդանիներին խմելու ջուր ենք տալիս»: Ի դեպ, գյուղում պահվում է մի քանի հարյուրանոց էլիտար կովերի նախիր, որոնց ոչ միայն խմելու ջուր են տալիս, այլ նաեւ կերակրոմ են խոտով, որը աճեցվել է ոչ թե պոչերով աղտոտված գյուղում, այլ բերվել է հեռվից: Այդ տնտեսության կազմակերպմամբ զբաղվում է ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Միգուցե դրա համար է, որ գյուղապետարանը աղմուկ չի բարձրացնում, թեպետ բոլոր իրավունքներն ունի: Գյուղապետ Սամվել Սարգսյանը չի հերքում խնդիրը, բայց յուրովի է մեկնաբանում:

Armregions.am-ի լրագրողի հետ հարցազրույցում նա հայտարարեց. «Այդ տարածքում միշտ էլ վթարներ լինում են, եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ամեն անգամ դրանք վերացնում է: Մենք բոլորին նախազգուշացրել ենք, որ գետը ոռոգման համար պիտանի չէ»:

Նշենք, որ դեռ 2007թ. ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական ուսումնասիրությունները, որոնց համաձայն` Սյունիք համայքնում բացարձակապես աղետալից իրավիճակ է հողի, ջրի, գյուղմթերքների` հանքարդյունաբերության թափոններին բնորոշ տոքսիկ մետաղներով` սնդիկով, կադմիումով, պղինձով, ցինկով աղտոտվածության առումով: Այդ տոքսիկ մետաղները ՍԹԿ-ն գերազանցում են տասնյակ, երբեմն անգամ հարյուրավոր անգամներ: Չնայած դրան նախարարությունը շրջանցում է ԶՊՄԿ-ին, իսկ տեսչությունը պահպանում է անթույլատրելի չեզոքություն:


| Դիտում: 841 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.